BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ալաշկերտը հաղթեց Ուրարտուին ու միավորների քանակով հավասարվեց առաջատարներին
19 Ապրիլ 2026

Ալաշկերտը հաղթեց Ուրարտուին ու միավորների քանակով հավասարվեց առաջատարներին

Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվել էր «Ուրարտուին» ու հաղթեց 3։1 հաշվով։

8-րդ րոպեին տանտերերի դարպասապահ Ալեքսանդր Միշիևը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Մոմո Տուրեի նկատմամբ։ Նշանակված 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Կարեն Նալբանդյանը։ 42-րդ րոպեին Միշիևը տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղաց ու հեռացվեց խաղադաշտից։ Ռոբերտ Արզումանյանը Նիկոլաս Կալուկյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Անդրեա Դրագոյևիչին։ Առաջին կեսին ավելացրած 2-րդ րոպեին Միգել Վելոսան վերականգնեց հաշվի հավասարությունը։

«Ալաշկերտը» կարողացավ բեկել խաղի ընթացքը 59-րդ րոպեին։ Կարեն Նալբանդյանը հեռահար հարվածով դուբլ գրանցեց՝ առաջ մղելով իր թիմին։ Սա Նալբանդյանի 10-րդ գոլն էր Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։

Հիմնական ժամանակին ավելացրած 3-րդ րոպեին Նարեկ Աղասարյանը կոպիտ խաղաց Ռոբերտ Հակոբյանի նկատմամբ ու ստանալով երկրորդ դեղինը՝ հեռացվեց խաղադաշտից, իսկ «Ուրարտուն» մնաց 9 հոգով։

Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Ջեֆերսոն Գրանադոն՝ հիմնական ժամանակին ավելացրած 7-րդ րոպեին։ Գրանադոն բացեց իր գոլերի հաշիվը «Ալաշկերտում»։



Այս հաղթանակից հետո Վահե Գևորգյանի գլխավորած թիմն ունի 42 միավոր ունի։ Նույնքան ունի նաև «Ուրարտուն»։

Հիշեցնենք, որ տուրի մեկնարկային խաղում «Փյունիկը» սենսացիոն պարտություն էր կրել հետնապահ «Արարատից», ԲԿՄԱ-ն ու «Գանձասարը» հաղթողին չէին պարզել։

22-րդ տուրում կկայանան նաև «Նոա»-«Վան» և «Շիրակ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումները։

Նախորդ հոդվածը
ԵԱ․ Յայլյանն ու Գրիգորյանն ավարտեցին մրցելույթները
Հաջորդ հոդվածը
Մանչեսթեր Սիթին հաղթեց Արսենալին՝ չեմպիոնական լարվածությունը հասցնելով գագաթնակետին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։