ԵԼ. Արարատ-Արմենիան Լիգայի փուլը մեկնարկեց տնային պարտությամբ| Հայաստանը և Tour of Armenia-ն՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում| Ուրարտուի պաշտպանը կարիերան կշարունակի Սյունիքում| Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել Նոայի հետ| Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում | Հելդեր Ֆերեյրան՝ Նոայի պատմության լավագույն ռմբարկու|
Մարզումներիս գրանցած կիլոգրամներով կարող էի չեմպիոն դառնալ․ Մարտին Պողոսյան
22 Ապրիլ 2026

Մարզումներիս գրանցած կիլոգրամներով կարող էի չեմպիոն դառնալ․ Մարտին Պողոսյան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած Մարտին Պողոսյանը խոսել է իր մրցելույթի մասին․

«Մրցակցությունն այնպես էր դասավորվել, որ կարող էր նույնիսկ չեմպիոնություն ձեռք բերել, սակայն չստացվեց։ Չեմ հուսահատվում, մյուս մրցումներին կաշխատեմ այնպես անել, որ Հայաստանի օրհներգը հնչի։

Իմ պարապմունքին գրանցած կիլոգրամներով կարող էի չեմպիոնություն ձեռք բերել, սակայն չստացվեց։ Ոչ մի խանգարող հանգամանք չկար, ուղղակի ինձ թվում է, օրը չէր։ Աստված առաջ, ամեն բան լավ կլինի»,-նշել է Պողոսյանը ՀԾՖ-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ 20-ամյա ծանրորդը պոկում վարժությունից հետո 152 կգ արդյունքով միայն 10-րդն էր։ Հրում վարժությունում Պողոսյանը, եթե կարողանար ֆիքսել 190 կգ կշռող ծանրաձողը՝ կհռչակվեր չեմպիոն։

Լուսանկարը՝ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի

Նախորդ հոդվածը
Մարտին Պողոսյանը պոկումում 10-րդն էր, բայց նվաճեց բրոնզե մեդալ
Հաջորդ հոդվածը
Խվիչայի դուբլն ու Դուեի գոլը հաղթանակ պարգևեցին ՊՍԺ-ին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։