BazaResidence
ՉԼ․ Արարատ-Արմենան որակավորման 3-րդ փուլում է ու ապահովեց տեղը Կոնֆերենցիաների Լիգայի հիմնական փուլում | Առաջին մեդալը` Բաքվում ընթացող ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունից| Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դուրս է եկել Մ17 աշխարհի առաջնության եզրափակիչ| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Հարությունյանը պարտվել է ադրբեջանցուն՝ վիճահարույց մրցավարությունից հետո| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Ջանես Նազարյանը կիսաեզրափակչում է| Արման Ծառուկյանը Երևանում կգոտեմարտի հնդիկ բլոգերի հետ|
Այսօր մեր լավագույն խաղն էր․ Արտակ Օսեյան
23 Ապրիլ 2026

Այսօր մեր լավագույն խաղն էր․ Արտակ Օսեյան

Ֆաստեքս ՀՊԼ 23-րդ տուրի «Փյունիկ» - «Ուրարտու» խաղից հետո կայացել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի մամուլի ասուլիսը։  

«Այսօր մեր լավագույն խաղն էր որակական առումով։ Խաղի պլանն աշխատեց։ Ճիշտ է, վերջին 10 րոպեում լարվածություն մտավ խաղի մեջ, բայց բոլոր առումներով, կարծում եմ, որ մենք մրցակցից լավն էինք ու արժանիորեն հաղթեցինք»,-ասաց Օսեյանը։ 

Խոսելով խփած երկրորդ գոլից հետո սխեմայի փոփոխության մասին Օսեյանն ասաց․ 

«Մինչև դա էլ որոշեցինք, որ պետք է փոխենք սխեման։ Մենք մեծ առավելություն ունեինք, բայց  թիմը չի կարող 90 րոպե շարունակ մեկը մեկի դեմ պրեսինգ անել, այդ պատճառով գնացինք այդ որոշմանը։ Ուղղակի մինչև Միլկովիչի դաշտ դուրս գալը հաջողվեց երկրորդ գոլը խփել։ Այսօր մեծ ռիսկի էինք գնացել ու ինձ ուրախացրեց առանց գնդակի խաղը, որը շատ արագ, ինտենսիվ էր ու թիմի մեջ  ագրեսիա կար։ Հաշվի առնելով «Ուրարտուի» խաղաոճը՝ այդ առումով գերազանցեցինք նրանց»։ 

Նախորդ հոդվածը
Ամոթալի ու վատ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան
Հաջորդ հոդվածը
Ցլամարտից մինչև Ջենիֆեր Լոպես. ի՞նչ խնդիրների է բախվում Հանրապետական մարզադաշտը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։