BazaResidence
Ըմբիշ Գևորգ Հարությունյանը Բաքվում նվաճեց Մ17 աշխարհի առաջնության բրոնզե մեդալը| Չեմպիոնների լիգա. Արարատ-Արմենիա - Ցելյե հանդիպման տոմսերը վաճառքում են| Չեխիայում մեկնարկել է Tennis Europe-ի մինչև 16 տարեկան տղաների Summer Cups մրցաշարը| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Նազարյանն այսօր կպայքարի ոսկե, Հարությունյանը՝ բրոնզե մեդալի համար| Ալաշկերտը մեկնում է Ռումինիա| Հասել ենք մեր նվազագույն նպատակին. Մանուել Տուլիպան՝ եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում տեղն ապահովելու մասին|
Մանվել Խնձրցյանը զիջեց կիսաեզրափակիչում ու կպայքարի բրոնզե մեդալի համար
24 Ապրիլ 2026

Մանվել Խնձրցյանը զիջեց կիսաեզրափակիչում ու կպայքարի բրոնզե մեդալի համար

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակիչում 0։5 հաշվով զիջեց ռուս Մուսա Մեխտիխանովին ու կպայքարի բրոնզե մեդալի համար։

Ավելի վաղ, Խնձրցյանը պայքարից դուրս էր թողել ռումինացի Ռազվան Կովաչին (12։1), գերմանացի Հորստ Լեհրին (12։6)։

Հիշեցնենք, որ այսօր պայքարի մեջ մտած 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը ևս կպայքարի եզրափակիչ դուրս գալու համար։ 70 կգ քաշային Դավիթ Մարգարյանն ու 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը զիջել են մեկնարկում ու մրցակիցների եզրափակիչ դուրս գալու պարագայում կստանան սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն։

Վաղը պայքարի մեջ կմտնեն 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը, 92 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանն ու 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը։

Նախորդ հոդվածը
Հաղթանակ բոլոր խաղերում. «Փյունիկը»՝ կանանց Հայաստանի չեմպիոն
Հաջորդ հոդվածը
Վազգեն Թևանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։