BazaResidence
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի Մ17 առաջնության չեմպիոն| Արթուր Նազարյանն ընտրվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ| Ըմբիշ Գևորգ Հարությունյանը Բաքվում նվաճեց Մ17 աշխարհի առաջնության բրոնզե մեդալը| Չեմպիոնների լիգա. Արարատ-Արմենիա - Ցելյե հանդիպման տոմսերը վաճառքում են| Չեխիայում մեկնարկել է Tennis Europe-ի մինչև 16 տարեկան տղաների Summer Cups մրցաշարը| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Նազարյանն այսօր կպայքարի ոսկե, Հարությունյանը՝ բրոնզե մեդալի համար|
Վազգեն Թևանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
24 Ապրիլ 2026

Վազգեն Թևանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը կիսաեզրափակիչում 3։3 հաշվով զիջեց ռուս Բաշիր Մագոմեդովին ու կպայքարի բրոնզե մեդալի համար։

Թևանյանն ուներ 3 միավոր առավելություն, սակայն Մագոմեդովը 2 միավորանոց հնարք կատարեց։ Հայ ըմբիշի մարտավկաները չելենջի դիմեցին, որում պարտվեցին և հաշիվը հավասարվեց, իսկ առավելությունն անցավ ռուս ըմբիշին։

Գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ Թևանյանն աշխատանքային գոտուց դուրս էր հանել մրցակցին և պահանջում էր արձանագրել միավորը, սակայն Վազգենին միավոր չշնորհվեց, իսկ բողոքարկելու հնարավորություն այլևս չկար։

Ավելի վաղ Թևանյանը պայքարից դուրս էր թողել Ֆրանսիան ներկայացնող Խամզատ Արսամերզուևին (5։2) և Բուլղարիան ներկայացնող Շամիլ Մամեդովին (2։1)։

Հիշեցնենք, որ այսօր պայքարի մեջ մտած 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը զիջեց կիսաեզրափակիչում ու կպայքարի բրոնզե մեդալի համար։ 70 կգ քաշային Դավիթ Մարգարյանն ու 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը զիջել են մեկնարկում ու մրցակիցների եզրափակիչ դուրս գալու պարագայում կստանան սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն։

Վաղը պայքարի մեջ կմտնեն 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը, 92 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանն ու 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը։

Նախորդ հոդվածը
Մանվել Խնձրցյանը զիջեց կիսաեզրափակիչում ու կպայքարի բրոնզե մեդալի համար
Հաջորդ հոդվածը
Աշխարհի առաջնությանը հանդես կգամ ավելի լավ կիլոգրամներով․ Արա Աղանյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։