BazaResidence
ԿԼ. Նոան իմացավ իր մրցակցին որակավորման 3-րդ փուլում| Ալաշկերտը Ռումինիայում պարտվեց ՉՖՌ Կլուժին և ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայում| ՈՒԵՖԱ-ն և իր անդամ ասոցիացիաները չեն մասնակցի ՖԻՖԱ-ի մրցաշարերին. հայտարարություն| Հունգարիայում կրած պարտությունը որոշիչ էր․ Փյունիկը ոչ-ոքի խաղաց, բայց լքեց Կոնֆերենցիաների լիգան| Նոան հաղթեց Զիմբրուին և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ| Ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել մեր ազգին. Ջանես Նազարյանը վերադարձել է հայրենիք|
Առաջին կեսում 0։3, երկրորդում՝ 4։3․ Բավարիայի սուպերքամբեքը (տեսանյութ)
25 Ապրիլ 2026

Առաջին կեսում 0։3, երկրորդում՝ 4։3․ Բավարիայի սուպերքամբեքը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել էր «Մայնցին» ու առաջին կեսում զիջելով 3 գնդակի տարբերությամբ՝ երկրորդում մրցակցի դարպասը 4 գնդակ ուղարկեց։

Խաղի հաշիվը բացեց Դոմինիկ Կորը՝ 15-րդ րոպեին։ 29-րդ րոպեին Պաուլ Նեբելը կրկնապատկեց «Մայնցի» առավելությունը, իսկ առաջին կեսին ավելացրած 2-րդ րոպեին Շերալդո Բեքերը խփեց իր թիմի 3-րդ գոլը։

Երկրորդ կեսի մեկնարկում խաղադաշտ մտան Հարի Քեյնն ու Մայքլ Օլիսեն ու արդեն 53-րդ րոպեին հյուրերին հաջողվեց հետ բերել 1 գնդակ։ Աչքի ընկավ Նիկոլաս Ջեքսոնը։ 73-րդ րոպեին Մայքլ Օլիսեն խփեց մյունխենյան ակումբի 2-րդ գոլը, 80-րդ րոպեին Ջամալ Մուսիալան վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 3 րոպե անց Հարի Քեյնը հաղթանակ պարգևեց «Բավարիային», որը նախորդ տուրում արդեն ապահովել էր չեմպիոնությունն ու այս պահին ունի 82 միավոր։

«Մայնցը» 34 միավորով 10-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը
ԵԱ․ Արսեն Հարությունյանը տուշեով պարտվեց Զավուր Ուգուևին ու կպայքարի բրոնզե մեդալի համար
Հաջորդ հոդվածը
Գարիկ Կարապետյանի ու Սիմոն Մարտիրոսյանի արդյունքները պոկում վարժությունից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։