BazaResidence
Պատրաստ ենք բարձր մակարդակով ընդունել Դևիսի գավաթի հանդիպումները․ Դավիթ Չիբուխչյան| Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող| Առնո Ավետիսյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը 14 տարեկանում հաղթել է J30 շարքի մրցաշար | RAF. Արման Ծառուկյանի ու Արսեն Հարությունյանի հաղթանակները (տեսանյութ) | Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում| Ալաշկերտը նորեկ ունի|
Գարիկ Կարապետյանը հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն (տեսանյութ)
25 Ապրիլ 2026

Գարիկ Կարապետյանը հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն (տեսանյութ)

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ 110 կգ քաշային Գարիկ Կարապետյանը Բաթումիում ընթացող Եվրոպայի առաջնության հաղթողն է։

Հայ ծանրորդը պոկումում 3-րդն էր՝ 189 կգ արդյունքով։ Հրում վարժությունում Կարապետյանը չուներ հավասարը՝ և 216 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ ու երկամարտի 415 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Տեսանյութը՝ այստեղ։

Sportmedia.am-ը առաջնությունը լուսաբանում է մրցավայրից։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը պոկումում 4-րդն էր՝ 183 կգով։ Աշխարհի 2019 թվականի չեմպիոնը հրեց 215 կգ-ն ու 6-րդն էր։ Մարտիրոսյանը 2-րդ մոտեցմամբ չկարողացավ ֆիքսել 230 կգ-ոց ծանրաձողը ու հրաժարվեց 3-րդ մոտեցումից։ Երկամարտում Սիմոնը զբաղեցրեց 6-րդ տեղը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին: Հայաստանի հավաքականից չեմպիոն էր հռչակվել Էմմա Պողոսյանը, երկամարտի արծաթե մեդալ են նվաճել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը, Արա Աղանյանը։ Բրոնզե մեդալի է արժանացել Մարտին Պողոսյանը։ Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցրել է 7-րդ տեղը, Իզաբելլա Յայլյանը զբաղեցրել է 9-րդ, Տանզելա Գրիգորյանը՝ 6-րդ տեղը։ Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում։

Նախորդ հոդվածը
ԵԱ․ Մանվել Խնձրցյանը ջախջախեց Ազամատ Տուսկաևին ու նվաճեց բրոնզե մեդալ
Հաջորդ հոդվածը
Վազգեն Թևանյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին ու նվաճեց բրոնզե մեդալ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։