BazaResidence
Պատրաստ ենք բարձր մակարդակով ընդունել Դևիսի գավաթի հանդիպումները․ Դավիթ Չիբուխչյան| Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող| Առնո Ավետիսյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը 14 տարեկանում հաղթել է J30 շարքի մրցաշար | RAF. Արման Ծառուկյանի ու Արսեն Հարությունյանի հաղթանակները (տեսանյութ) | Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում| Ալաշկերտը նորեկ ունի|
Վազգեն Թևանյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին ու նվաճեց բրոնզե մեդալ (տեսանյութ)
25 Ապրիլ 2026

Վազգեն Թևանյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին ու նվաճեց բրոնզե մեդալ (տեսանյութ)

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 65 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում էր Ադրբեջան ներկայացնող Ռաշիդ Բաբաձադեի հետ ու հաղթեց 7։0 հաշվով։

Թևանյանը մեկնարկել էր որակավորման փուլում, որտեղ 5։2 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Խամզատ Արսամերզուևին։ Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը առավելության էր հասել Շամիլ Մամեդովի նկատմամբ՝ 2։1 հաշվով, իսկ կիսաեզրափակիչում 3։3 հաշվով զիջել էր Բաշիր Մագոմեդովին։

Այսօր բրոնզե մեդալ է նվաճել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը։ Նույն հարգի մեդալի համար կպայքարի նաև 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը։

Վաղը «բրոնզե» եզրափակիչում կտեսնենք 61 կգ քաշային Արսեն Հարությունյանին, իսկ 92 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանն ու 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն։

Պայքարը լքել են 70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը, 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը։

Նախորդ հոդվածը
Գարիկ Կարապետյանը հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Նպատակս եղել ու մնում է Օլիմպիական խաղերը․ Գարիկ Կարապետյան (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։