BazaResidence
Շուրջ 15 տարի է՝ սպորտում եմ. Այժմ ճիշտ ժամանակն է այս էջը թերթելու. Տաթև Հակոբյան (տեսանյութ)| Գանձասար-Շիրակ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Ծանրամարտի ԵԱ․ Տաթև Հակոբյանի արդյունքը| Ծանրորդ Տաթև Հակոբյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Վիսբադենի մրցաշարում| 23 տարի առանց տիտղոսի լինելուց հետո հեշտ հաղթանակներ չեն լինում․ Միկել Արտետա|
Ծանրամարտի ԵԱ․ Տաթև Հակոբյանի արդյունքը
Այսօր 14:45

Ծանրամարտի ԵԱ․ Տաթև Հակոբյանի արդյունքը

Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը 86+ կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տաթև Հակոբյանը երկամարտի 231 կգ արդյունքով 12-րդն է։

Հայ մարզուհին պոկեց 106 կգ ու 10-րդն էր։ Հրումում Հակոբյանը հաջողեց միայն 125 կգ-ը՝ զբաղեցնելով 15-րդ տեղը։ Հրում վարժության 2-րդ մոտեցումից հետո Հակոբյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։

Sportmedia.am-ը առաջնությունը լուսաբանում է մրցավայրից։

Այս քաշային կարգում երկամարտի 276 կգ արդյունքով հաղթող ճանաչվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էմիլի Քեմպբելլը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին: Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոն են հռչակվել Էմմա Պողոսյանը և Գարիկ Կարապետյանը։ Երկամարտի արծաթե մեդալ են նվաճել Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Գոռ Սահակյանը, Արա Աղանյանը։ Բրոնզե մեդալի է արժանացել Մարտին Պողոսյանը։ 

Լիանա Գյուրջանը, Տանզել Գրիգորյանը, Սիմոն Մարտիրոսյանը զբաղեցրել են 6-րդ, Ռաֆիկ Հարությունյանը՝ 7-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 9-րդ, Ալինա Սուքիասյանը՝ 14-րդ տեղը։ Աննա Ամրոյանը մնացել է առանց երկամարտի արդյունքի, սակայն փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում։

Նախորդ հոդվածը
Ծանրորդ Տաթև Հակոբյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Շուրջ 15 տարի է՝ սպորտում եմ. Այժմ ճիշտ ժամանակն է այս էջը թերթելու. Տաթև Հակոբյան (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։