BazaResidence
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Էրիկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի| Սարդարապատի տպավորիչ նորամուտը ՀՊԼ-ում. վստահ հաղթանակ՝ Վանի նկատմամբ| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Բալեյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար| Լևոն Պետրոսյանը խփել է Սարդարապատի՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում առաջին գոլը| Հպարտություն և հուզմունք էր. Ջանես Նազարյանը՝ հայկական եռագույնով Բաքվում պատվո շրջան կատարելու մասին| Ազատ ոճային Դավիթ Բալեյանը դուրս է եկել Բաքվում ընթացող աշխարհի Մ17 առաջնության կիսաեզրափակիչ|
Սարդարապատի հաղթանակների շարքն ընդհատվեց, բայց...
27 Ապրիլ 2026

Սարդարապատի հաղթանակների շարքն ընդհատվեց, բայց...

Առաջին խմբի 26-րդ տուրի կենտրոնական երկու խաղերից մեկը կայացավ Վանաձորում, որտեղ «Հայքն» ընդունել էր առաջատար «Սարդարապատին»: Գրանցվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:

Չնայած այն հանգամանքին, որ ընդհատվեց արմավիրցիների հինգխաղյա հաղթարշավը, միևնույն է՝ Ալեքսանդր Տոռեսի գլխավորած թիմն ավելի առաջ պոկվեց երկրորդ տեղից: «Սարդարապատը» վաստակել է 66 միավոր և արդեն 5 միավորով է առաջ «Սյունիքից»: Կապանցիները երեկ 1:2 հաշվով պարտվել էին ԲԿՄԱ-2-ին:

Բանակայինները 57 միավորով բարձրացել են երրորդ տեղ, իսկ «Հայքը» 56 միավորով նահանջել է չորրորդ հորիզոնական: ԲԿՄԱ-2-ը մյուս թիմերի համեմատ երկու խաղ պակաս է անցկացրել: Այսօր կայացել է նաև «Միկա» – «Ուրարտու-2» խաղը, որում գրանցվել է 2:3 հաշիվը:

 

Նախորդ հոդվածը
Կայունությամբ Բավարիան գերազանցում է մեզ, բայց մենք լավագույնն ենք. Լուիս Էնրիկե
Հաջորդ հոդվածը
Ատում եմ քեզ, դու կործանել ես իմ կյանքը. Արսենալի երկրպագուի խոսքերը՝ Գվարդիոլային

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։