Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ| Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը. Սպերցյանը բացակայում է | Երկրպագուները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում են Գևորգ Ղազարյանին. հայտարարություն| Ավանդական կարատե․ Հայաստանի հավաքականը նվաճեց 8 մեդալ| Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել արագ շախմատի Մ-20 ԱԱ-ում| ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ|
6 միլիոն եվրո՝ հանուն Մոուրինյուի. Վերջնական որոշումը Պերեսինն է
28 Ապրիլ 2026

6 միլիոն եվրո՝ հանուն Մոուրինյուի. Վերջնական որոշումը Պերեսինն է

«Ռեալը» ընտրություն է կատարում գլխավոր մարզչի պաշտոնի չորս թեկնածուների միջև։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ մադրիդցիների հնարավոր թեկնածուներից մեկը Ժոզե Մոուրինյուն է,
որը ներկայումս գլխավորում է «Բենֆիկան»։ Պորտուգալացի մասնագետը շահագրգռված է «Ռեալ» վերադառնալու հարցում։ Սպասվում է, որ որոշումն անձամբ կկայացնի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։

«Բենֆիկան» իր հերթին հետաքրքրված է Մոուրինյուին պահելու հարցում։ Մարզչի հրաժարագինը,
որը կազմում է 6 միլիոն եվրո՝ նախքան հարկումը, ուժի մեջ կլինի մինչև մայիսի վերջ։

Ավելի վաղ, մամուլում շրջանառվում էր նաև Արգենտինայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիին, ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին ու Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուն «Ռեալը» գլխավորել է նաև 2010-2013 թվականներին։

Նախորդ հոդվածը
ՊՍԺ-Բավարիա․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Մենք այնտեղ ենք, որտեղ ցանկանում ենք լինել. Արտետան՝ «Ատլետիկոյի» հետ խաղի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։