BazaResidence
Կարմիր քարտ՝ բերանը ծածկելու համար. ՖԻՖԱ-ն նորամուծություն է պատրաստում ԱԱ-2026-ի համար| Խելացնոր կիսաեզրափակիչ ՉԼ-ում․ ՊՍԺ-ն հաղթեց Բավարիային (տեսանյութ)| Խելահեղ խաղակես ՉԼ-ի կիսաեզրափակիչում․ Քեյնի ռեկորդն ու ՊՍԺ-ի լավագույն ցուցանիշը| Մենք այնտեղ ենք, որտեղ ցանկանում ենք լինել. Արտետան՝ «Ատլետիկոյի» հետ խաղի մասին| 6 միլիոն եվրո՝ հանուն Մոուրինյուի. Վերջնական որոշումը Պերեսինն է| ՊՍԺ-Բավարիա․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր|
Մենք այնտեղ ենք, որտեղ ցանկանում ենք լինել. Արտետան՝ «Ատլետիկոյի» հետ խաղի մասին
28 Ապրիլ 2026

Մենք այնտեղ ենք, որտեղ ցանկանում ենք լինել. Արտետան՝ «Ատլետիկոյի» հետ խաղի մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ դիմակայությունից առաջ կիսվել է սպասելիքներով: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ ապրիլի 29-ին, Մադրիդում:

«Հաղթանակը «Նյուքասլի» նկատմամբ տպավորիչ էր: Այն մեզ վստահություն հաղորդեց. երկրորդ տարին անընդմեջ խաղալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում՝ անհավանական է: Մենք ցանկանում ենք հաղթել և տիրել նախաձեռնությանը:

«Ատլետիկոն» հիանալի թիմ է, որն ունի այս մրցաշարում մեծ փորձառություն ունեցող մարզիչ: Մենք գիտենք, թե որքան բարդ է լինելու այս հանդիպումը: Պետք է խաղանք նույն վստահությամբ, որը ցուցադրել ենք նախկինում: Մենք այնտեղ ենք, որտեղ ցանկանում ենք լինել և մենք արժանի ենք դրան: Մեր առջև հնարավորություն է բացվում և մենք պետք է օգտվենք դրանից:

Յոթ տարի առաջ այս թիմը չէր խաղում Չեմպիոնների լիգայում, մենք զգալի հաջողությունների ենք հասել: Մենք շատ քրտնաջան ենք աշխատել և ցանկանում ենք օգտագործել շանսը: Մենք լավագույն չորս թիմերի թվում ենք. պատկերացրեք՝ որքան դժվար է դրան հասնելը:

Մենք երկուսս էլ (Սիմեոնեի հետ,-խմբ․) կիրք ունենք ֆուտբոլի հանդեպ: Ես միշտ հիացել եմ նրանով, բայց մեզանից յուրաքանչյուրն ունի իր ոճը: Նա օրինակելի կերպար է: Մենք ցանկանում ենք դոմինանտ լինել: Վաղը մեզ հրաշալի հանդիպում է սպասվում: Ցանկանում ենք խուսափել այն պահերից, երբ «Ատլետիկոն» ճնշում է մրցակցին: Մենք վերլուծել և հասկացել ենք դրանք», – ասել է Արտետան:

Նախորդ հոդվածը
6 միլիոն եվրո՝ հանուն Մոուրինյուի. Վերջնական որոշումը Պերեսինն է
Հաջորդ հոդվածը
Խելահեղ խաղակես ՉԼ-ի կիսաեզրափակիչում․ Քեյնի ռեկորդն ու ՊՍԺ-ի լավագույն ցուցանիշը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։