BazaResidence
Կարմիր քարտ՝ բերանը ծածկելու համար. ՖԻՖԱ-ն նորամուծություն է պատրաստում ԱԱ-2026-ի համար| Խելացնոր կիսաեզրափակիչ ՉԼ-ում․ ՊՍԺ-ն հաղթեց Բավարիային (տեսանյութ)| Խելահեղ խաղակես ՉԼ-ի կիսաեզրափակիչում․ Քեյնի ռեկորդն ու ՊՍԺ-ի լավագույն ցուցանիշը| Մենք այնտեղ ենք, որտեղ ցանկանում ենք լինել. Արտետան՝ «Ատլետիկոյի» հետ խաղի մասին| 6 միլիոն եվրո՝ հանուն Մոուրինյուի. Վերջնական որոշումը Պերեսինն է| ՊՍԺ-Բավարիա․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր|
Խելացնոր կիսաեզրափակիչ ՉԼ-ում․ ՊՍԺ-ն հաղթեց Բավարիային (տեսանյութ)
Այսօր 00:59

Խելացնոր կիսաեզրափակիչ ՉԼ-ում․ ՊՍԺ-ն հաղթեց Բավարիային (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի ՊՍԺ-«Բավարիա» կիսաեզրափակիչի առաջին խաղում 5։4 հաշվով հաղթեցին ֆրանսիացիները։

17-րդ րոպեին Վիլիան Պաչոն սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Լուիս Դիասի նկատմամբ, իսկ Հարի Քեյնը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը՝ դառնալով առաջին անգլիացին, որը գոլ է խփում ՉԼ-ում 6 անընդմեջ խաղում։ 7 րոպե անց Խվիչա Կվարացխելիան վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 33-րդ րոպեին Ժոաու Նեվեշը առաջ մղեց ՊՍԺ-ին։ 

Առաջին կեսի հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Մայքլ Օլիսեն կրկին վերականգնեց հավասարությունը, սակայն ավելացված ժամանակում փարիզյան ակումբը կրկին ստանձնեց հաղթողի դերը։ Այս անգամ 11-մետրանոց նշանակվել էր Մանուել Նոյերի դարպասին՝ Ալֆոնսո Դեյվիսի ձեռքով խաղի համար։ Դիպուկ էր Ուսման Դեմբելեն։ «Ոսկե գնդակի» դափնեկրի գոլը ռեկորդային էր ՊՍԺ-ի համար։ Այդ գոլը դարձավ ՉԼ-ում ֆրանսիական ակումբի մեկ մրցաշրջանի ընթացքում խփած 41-րդ գոլը։ Մինչ այս լավագույն արդյունքը 40-ն էր։

2-րդ կեսում ՊՍԺ-ի ֆանտաստիկ մեկնարկը իր պտուղները տվեց արդեն 56-րդ րոպեին։ Դուբլ ձևակերպեց Խվիչա Կվարացխելիան։ Վրացու գոլից 2 րոպե անց դուբլ ձևակերպեց նաև Ուսման Դեմբելեն։

Հանդիպման 60-րդ րոպեից գերիշխանությունն արդեն Մյունխենը ներկայացնող ակումբի կողմն էր, որի ֆուտբոլիստները 3 րոպեում 2 գոլ խփեցին։ Նախ աչքի ընկավ Դայո Ուպամեկանոն, իսկ 3 րոպե անց՝ Լուիս Դիասը։

Այսպիսով, ՊՍԺ-ն 2021 թվականից ի վեր առաջին անգամ ՉԼ-ում հաղթեց «Բավարիային»։ Եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի նախորդ 5 հանդիպումերում փարիզցիները զիջել էին մյունխենցիներին։

Վերջին անգամ «Բավարիան» մեկ խաղում սեփական դարպասը 5 գոլ ընդունել էր 2023 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Բունդեսլիգայի 14-րդ տուրի խաղում, իսկ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի մեկ խաղում 9 գոլ երբեք չէր գրանցվել։ Այս փուլում ամենագոլառատ խաղում հեղինակվել էր 7 գոլ։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Մադրիդի «Ատլետիկոն» ու «Արսենալը»։

Նախորդ հոդվածը
Խելահեղ խաղակես ՉԼ-ի կիսաեզրափակիչում․ Քեյնի ռեկորդն ու ՊՍԺ-ի լավագույն ցուցանիշը
Հաջորդ հոդվածը
Կարմիր քարտ՝ բերանը ծածկելու համար. ՖԻՖԱ-ն նորամուծություն է պատրաստում ԱԱ-2026-ի համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։