BazaResidence
Պատրաստ ենք բարձր մակարդակով ընդունել Դևիսի գավաթի հանդիպումները․ Դավիթ Չիբուխչյան| Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող| Առնո Ավետիսյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը 14 տարեկանում հաղթել է J30 շարքի մրցաշար | RAF. Արման Ծառուկյանի ու Արսեն Հարությունյանի հաղթանակները (տեսանյութ) | Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում| Ալաշկերտը նորեկ ունի|
Խելահեղ խաղակես ՉԼ-ի կիսաեզրափակիչում․ Քեյնի ռեկորդն ու ՊՍԺ-ի լավագույն ցուցանիշը
28 Ապրիլ 2026

Խելահեղ խաղակես ՉԼ-ի կիսաեզրափակիչում․ Քեյնի ռեկորդն ու ՊՍԺ-ի լավագույն ցուցանիշը

Չեմպիոնների լիգայի ՊՍԺ-«Բավարիա» կիսաեզրափակիչի առաջին խաղի առաջին կեսում ֆրանսիական ակումբը հաղթում է 3։2 հաշվով։

17-րդ րոպեին Վիլիան Պաչոն սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Լուիս Դիասի նկատմամբ, իսկ Հարի Քեյնը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը՝ դառնալով առաջին անգլիացին, որը գոլ է խփում ՉԼ-ում 6 անընդմեջ խաղում։

7 րոպե անց Խվիչա Կվարացխելիան վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 33-րդ րոպեին Ժոաու Նեվեշը առաջ մղեց ՊՍԺ-ին։ 

Առաջին կեսի հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Մայքլ Օլիսեն կրկին վերականգնեց հավասարությունը, սակայն ավելացված ժամանակում փարիզյան ակումբը կրկին ստանձնեց հաղթողի դերը։ Այս անգամ 11-մետրանոց նշանակվել էր Մանուել Նոյերի դարպասին՝ Ալֆոնսո Դեյվիսի ձեռքով խաղի համար։ Դիպուկ էր Ուսման Դեմբելեն։ «Ոսկե գնդակի» դափնեկրի գոլը ռեկորդային էր ՊՍԺ-ի համար։ Այդ գոլը դարձավ ՉԼ-ում ֆրանսիական ակումբի մեկ մրցաշրջանի ընթացքում խփած 41-րդ գոլը։ Մինչ այս լավագույն արդյունքը 40-ն էր։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Մադրիդի «Ատլետիկոն» ու «Արսենալը»։

Նախորդ հոդվածը
Մենք այնտեղ ենք, որտեղ ցանկանում ենք լինել. Արտետան՝ «Ատլետիկոյի» հետ խաղի մասին
Հաջորդ հոդվածը
Խելացնոր կիսաեզրափակիչ ՉԼ-ում․ ՊՍԺ-ն հաղթեց Բավարիային (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։