Արսեն Հարությունյանը նվաճեց RAF-ի չեմպիոնական գոտին| Հայաստանի լրագրողների հավաքականը Լիտվայում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը| Արարատ-Արմենիայի պորտուգալացի պաշտպան Բրունո Վիլսոնի պատմական և հոբելյանական գոլը (տեսանյութ)| Շախմատի Հայաստանի հավաքականները հաղթել են նաև համաշխարհային 46-րդ օլիմպիադայի երկրորդ տուրում| Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է Մոլդովային|
Ուզում եմ արժանին մատուցել Անդրանիկին․ Ռոբերտ Արզումանյան
29 Ապրիլ 2026

Ուզում եմ արժանին մատուցել Անդրանիկին․ Ռոբերտ Արզումանյան

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Ուրարտու»-«Անդրանիկ» (1:0) պատասխան խաղից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը խոսել է հանդիպման մասին․
 
«Ուզում եմ արժանին մատուցել «Անդրանիկին», երկու հանդիպումներում էլ լավ մրցակցային խաղ գնաց, նրանք ունեինք հնարավորություններ, մենք ունեինք և եզրափակիչում մենք ենք։ Այսքան թիմերից երկու թիմ մնաց, նրանք եզրափակիչում են։ «Նոայի» դեմ հետաքրքիր խաղ է սպասվում, բայց մենք պետք է մեր խաղը, սկսած հենց մյուս խաղից, ավելի լավացնենք և կարևոր խաղ ունենք նաև առաջնությունում։

Շնորհավորում եմ ակումբին, ֆուտբոլիստներին՝ եզրափակիչ հասնելու համար։ Կներդնենք ամեն ինչ, որպեսզի լավ հանդես գանք և հաղթենք եզրափակիչում»,-նշել է Արզումանյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մեկնարկը` 19:00-ին:

Նախորդ հոդվածը
Ատլետիկո Մադրիդ-Արսենալ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Ձեզ օտարերկրացի մարզիչ պետք չէ․ Մոուրինյուն մերժել է Իտալիայի հավաքականը գլխավորելու տարբերակը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։