BazaResidence
Արսենալն առաջին կեսից հետո հաղթում է Ատլետիկոյին| Ձեզ օտարերկրացի մարզիչ պետք չէ․ Մոուրինյուն մերժել է Իտալիայի հավաքականը գլխավորելու տարբերակը| Ուզում եմ արժանին մատուցել Անդրանիկին․ Ռոբերտ Արզումանյան| Ատլետիկո Մադրիդ-Արսենալ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Բրազիլիա-Արգենտինա․ Դա ֆանտաստիկ եզրափակիչ կլիներ․ Նեյմար| Մադրիդ․ Սիները թայ-բրեյքում առանց միավոր տալու դուրս եկավ կիսաեզրափակիչ|
Ձեզ օտարերկրացի մարզիչ պետք չէ․ Մոուրինյուն մերժել է Իտալիայի հավաքականը գլխավորելու տարբերակը
29 Ապրիլ 2026

Ձեզ օտարերկրացի մարզիչ պետք չէ․ Մոուրինյուն մերժել է Իտալիայի հավաքականը գլխավորելու տարբերակը

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ Մասիմիլիանո Ալեգրին կամ Անտոնիո Կոնտեն կարող են գլխավորել Իտալիայի հավաքականը:

«Ինձ հարցրին՝ արդյոք կցանկանայի՞ մարզել ձեր ազգային հավաքականը. իմ պատասխանն այն է, որ ձեզ օտարերկրացի մարզիչ պետք չէ: Դուք ունեք Ալեգրիին, Կոնտեին, կարող եմ նաև այլ անուններ տալ:

Շատերը զարմանում են, թե ինչպես է Պորտուգալիային՝ 10 միլիոն բնակչություն ունեցող երկրին, հաջողվում հայտնվել աշխարհի առաջնություններում և ունենալ այդքան տաղանդավոր խաղացողներ, որոնք ի վերջո հայտնվում են Եվրոպայի լավագույն թիմերում: Եկեք և տեսեք, թե ինչպես են կազմակերպված երիտասարդական մրցաշարերը, ինչպիսի պայմաններ կան այդ թիմերում: Դա բավական է հասկանալու և, հնարավոր է, օրինակ վերցնելու համար», – ասել է Մոուրինյուն Il Giornale-ին տված հարցազրույցում:

Այս պահին Ալեգրին գլխավորում է «Միլանը», իսկ Կոնտեն՝ «Նապոլին»: Մոուրինյուն նախկինում Իտալիայում աշխատել է որպես «Ինտերի» և «Ռոմայի» գլխավոր մարզիչ:

Հիշեցնենք, որ Ջենարո Գատուզոն լքել էր Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը այն բանից հետո, երբ թիմը չկարողացավ որակավորվել ԱԱ-2026-ին:

Նախորդ հոդվածը
Ուզում եմ արժանին մատուցել Անդրանիկին․ Ռոբերտ Արզումանյան
Հաջորդ հոդվածը
Արսենալն առաջին կեսից հետո հաղթում է Ատլետիկոյին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։