Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ| Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը. Սպերցյանը բացակայում է | Երկրպագուները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում են Գևորգ Ղազարյանին. հայտարարություն| Ավանդական կարատե․ Հայաստանի հավաքականը նվաճեց 8 մեդալ| Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել արագ շախմատի Մ-20 ԱԱ-ում| ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ|
Երկու 11-մետրանոցները որոշեցին Ատլետիկո-Արսենալ խաղի ելքը
30 Ապրիլ 2026

Երկու 11-մետրանոցները որոշեցին Ատլետիկո-Արսենալ խաղի ելքը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ատլետիկո» Մադրիդ-«Արսենալ» դիմակայության առաջին խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1 արդյունքը։

42-րդ րոպեին Դավիդ Հանցկոն խախտեց խաղի կանոնները Վիկտոր Դյոկերեշի նկատմամբ։ Շվեդ հարձակվողը դիպուկ իրացնելով 11-մետրանոցը բացեց հանդիպման հաշիվը։

55-րդ րոպեին Մարկոս Լյորենտեի հարվածից հետո գնդակը դիպավ Բեն Ուայթի ձեռքին և հանդիպման գլխավոր մրցավար Դանի Մաքկելին ՎԱՌ-ի օգնությանը դիմելուց հետո նշանակեց 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Խուլիան Ալվարեսը։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 5-ին։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս՝ ՊՍԺ-«Բավարիա» հանդիպումն ավարտվել էր փարիզյան ակումբի հաղթանակով՝ 5։4 հաշվով։

Նախորդ հոդվածը
Արսենալն առաջին կեսից հետո հաղթում է Ատլետիկոյին
Հաջորդ հոդվածը
Արսենալը կրկնեց պատմական ռեկորդը ՉԼ-ում․ 13 խաղ՝ առանց պարտության

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։