BazaResidence
Ֆուտզալի ԱԱ որակավորման հիմնական փուլ․ Հայաստանի հավաքականն իմացավ մրցակիցներին| Թուրքիային գոլ խփելուց հետո էմոցիաներն ուղղակի աննկարագրելի էին․ Մայքլ Ասիրյան| Փյունիկ-աղջիկների խաղացանկը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում| Նոան արձագանքել է Արմեն Նիկողոսյանի հրաժարականին| Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականի հերթական հաղթանակը| Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից|
Բարսելոնան հաղթեց ու այս տուրում Ռեալի միավորների կորստի դեպքում կնվաճի չեմպիոնությունը
03 Մայիս 2026

Բարսելոնան հաղթեց ու այս տուրում Ռեալի միավորների կորստի դեպքում կնվաճի չեմպիոնությունը

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Օսասունային» ու հաղթեց 2։1 հաշվով։ 

Նախ 81-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին բացեց խաղի հաշիվը, իսկ 86-րդ րոպեին Ֆերան Տորեսը կրկնապատկեց կատալոնական ակումբի առավելությունը։ 2 րոպե անց Ռաուլ Գարսիա դե Հարոն կրճատեց հաշվի տարբերությունը։

Այս հաղթանակի շնորհիվ Հանսի Ֆլիկի սաները վաստակեցին 85 միավոր ու միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ ունենալով 11 միավորի առավելություն Մադրիդի «Ռեալի» նկատմամբ, որը իր հանդիպումը կանցկացնի մայիսի 3-ին՝ հյուրընկալվելով «Էսպանյոլին»։ Մեկնարկը՝ 23։00-ին։

Այդ խաղում մադրիդցիների միավորների կորուստի դեպքում «Բարսելոնան» կհռչակվի Իսպանիայի չեմպիոն։

«Օսասունան» 10-րդն է՝ 42 միավորով։

Նախորդ հոդվածը
Շարունակենք, քանի դեռ ուժ ունենք. Դիեգո Սիմեոնեի հուզիչ ուղերձը 1000-րդ խաղից հետո
Հաջորդ հոդվածը
Բարսեղյանի գոլը հաղթանակ ու չեմպիոնություն պարգևեց Սլովանին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։