BazaResidence
Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում| Արարատ-Արմենիան ՉԼ առաջին խաղը կանցկացնի Աբովյանում| Կրկնակի հաղթանակ ԱՄՆ-ում․ Զավեն Անդրիասյանը՝ «2026 Chicago Summer Open»-ի չեմպիոն| Արարատ-Արմենիան ոչ-ոքի է ավարտել Հունգարիայի հավաքի առաջին ընկերական խաղը| Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է նոր մարզահագուստը| Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն|
Բարսեղյանի գոլը հաղթանակ ու չեմպիոնություն պարգևեց Սլովանին (տեսանյութ)
03 Մայիս 2026

Բարսեղյանի գոլը հաղթանակ ու չեմպիոնություն պարգևեց Սլովանին (տեսանյութ)

Սլովակիայի առաջնության չեմպիոնական շրջանի 8-րդ տուրում «Սլովանն» ընդունել էր Դունայսկա Ստրեդային ու հաղթեց նվազագույն հաշվով։

Հանդիպման միակ գոլը հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը՝ 79-րդ րոպեին։

Այս հաղթանակի շնորհիվ «Սլովանը» վաստակեց 65 միավոր ու անհասանելի դարձավ մրցակիցների համար:

Բրատիսլավան ներկայացնող ակումբը հռչակվեց Սլովակիայի չեմպիոն 25-րդ անգամ, որից 8-ը՝ անընդմեջ։

Տիգրան Բարսեղյանի համար սա կարիերայի 7-րդ տիտղոսն էր։ Հայ ֆուտբոլիստը 5 անգամ դարձել է Սլովակիայի (բոլորը «Սլովանի» կազմում), 1 անգամ Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոն «Վարդարի» կազմում՝ 2016/17 մրցաշրջանում, 1 անգամ էլ տիրել է Ղազախստանի գավաթին՝ «Կայսարի» կազմում 2018/19 մրցաշրջանում։

Նախորդ հոդվածը
Բարսելոնան հաղթեց ու այս տուրում Ռեալի միավորների կորստի դեպքում կնվաճի չեմպիոնությունը
Հաջորդ հոդվածը
Պորտուն՝ Պորտուգալիայի չեմպիոն․ Մոուրինյուի Բենֆիկան առաջնությունում չունենալով պարտություն՝ մնաց առանց տիտղոսի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։