Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Պորտուն՝ Պորտուգալիայի չեմպիոն․ Մոուրինյուի Բենֆիկան առաջնությունում չունենալով պարտություն՝ մնաց առանց տիտղոսի
03 Մայիս 2026

Պորտուն՝ Պորտուգալիայի չեմպիոն․ Մոուրինյուի Բենֆիկան առաջնությունում չունենալով պարտություն՝ մնաց առանց տիտղոսի

Պորտուգալիայի առաջնության 32-րդ տուրում «Պորտուն» 1:0 հաշվով հաղթեց «Ալվերկային» և երաշխավորեց չեմպիոնությունը: Հանդիպման միակ գոլը հեղինակեց Յան Բեդնարեկը՝ 40-րդ րոպեին։

Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Պորտուն» 9 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Բենֆիկային»: «Սպորտինգը», որին մնացել է անցկացնել 3 հանդիպում, հետ է մնում 12 միավորով:

Այսպիսով, «Պորտուն» 31-րդ անգամ հաղթեց երկրի առաջնությունում: Ավելի շատ չեմպիոն է դարձել միայն «Բենֆիկան»՝ 38 անգամ:

Հետաքրքրական է, որ Ժոզե Մոուրինյուի գլխավորած «Բենֆիկան», որն անպարտելի է առաջնությունում, (32 խաղ, 22 հաղթանակ, 10 ոչ-ոքի) այս տարի չի նվաճի որևէ տիտղոսը։ Ակումբը ավելի վաղ լքել էր պայքարը Չեմպիոնների լիգայում, Պորտուգալիայի գավաթի խաղարկությունում ու Լիգայի գավաթում։

Նախորդ հոդվածը
Բարսեղյանի գոլը հաղթանակ ու չեմպիոնություն պարգևեց Սլովանին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Մնում է սպասել. Ֆլիկը՝ Օսասունայի նկատմամբ հաղթանակի և հնարավոր չեմպիոնության մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։