BazaResidence
Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում| Արարատ-Արմենիան ՉԼ առաջին խաղը կանցկացնի Աբովյանում| Կրկնակի հաղթանակ ԱՄՆ-ում․ Զավեն Անդրիասյանը՝ «2026 Chicago Summer Open»-ի չեմպիոն| Արարատ-Արմենիան ոչ-ոքի է ավարտել Հունգարիայի հավաքի առաջին ընկերական խաղը| Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է նոր մարզահագուստը| Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն|
Ռեալում իրավիճակը շարունակում է լարված մնալ․Մբապեն վիրավորել է մարզչական շտաբի անդամին
05 Մայիս 2026

Ռեալում իրավիճակը շարունակում է լարված մնալ․Մբապեն վիրավորել է մարզչական շտաբի անդամին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կոնֆլիկտ է ունեցել թիմի մարզչական շտաբի ներկայացուցիչներից մեկի հետ։ The Athletic-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Լա Լիգայի «Բետիսի» դեմ խաղից (1:1) առաջ կայացած մարզման ժամանակ։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը վիճաբանել է մարզչի հետ, ով երկկողմանի խաղի ժամանակ կատարել է մրցավարի պարտականությունները։ Մբապեն «զայրացած և վիրավորական արտահայտություններով» է արձագանքել այն դրվագին, երբ մարզիչը նրա մոտ խաղից դուրս վիճակ է արձանագրել:

Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը», ամենայն հավանականությամբ, որևէ պատժամիջոց չի կիրառել հարձակվողի նկատմամբ տեղի ունեցած միջադեպից հետո։

Նախորդ հոդվածը
Երիտասարդների ԱԱ․ Մերի Միսակյանի արդյունքը
Հաջորդ հոդվածը
Fastex Պրեմիեր լիգա. 16-րդ տուրից հետաձգված 2 հանդիպումներին ընդառաջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։