BazaResidence
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող| Առնո Ավետիսյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը 14 տարեկանում հաղթել է J30 շարքի մրցաշար | RAF. Արման Ծառուկյանի ու Արսեն Հարությունյանի հաղթանակները (տեսանյութ) | Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում| Ալաշկերտը նորեկ ունի| Հայտնի են կանանց Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում|
Երիտասարդների ԱԱ․ Մերի Միսակյանի արդյունքը
05 Մայիս 2026

Երիտասարդների ԱԱ․ Մերի Միսակյանի արդյունքը

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների առաջնության 69 կգ քաշային կանանց պայքարում Հայաստանը ներկայացնող Մերի Միսակյանը երկամարտի 209 կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը։

Միսակյանը պոկումում հաջողեց 3 մոտեցումներից 2-ը ու 94 կգ արդյունքով 6-րդն էր։ Հրում վարժությունում հայ ծանրուհին գրանցեց 115 կգ արդյունք։

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավելի վաղ ավարտել էին 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը, որը 0 էր ստացել հրումում, 71 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը ու Հովհաննես Հովհաննիսյանը։ Գրիգորյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, սակայն հրումում ստացած վնասվածքի պատճառով մնացել էր առանց երկամարտի արդյունքի, իսկ Հովհաննիսյանը հրում վարժությունում նվաճել էր արծաթե մեդալ՝ երկամարտում զբաղեցնելով 4-րդ տեղը։

20։00-ին պայքարի մեջ կմտնեն 79 կգ քաշային տղաները, որտեղ Հայաստանը կներկայացնի Նարեկ Մկրտչյանը։

Նախորդ հոդվածը
Երիտասարդների ԱԱ. Պոկում վարժությունում հաջող էին Մերի Միսակյանի երեք փորձերից երկուսը
Հաջորդ հոդվածը
Ռեալում իրավիճակը շարունակում է լարված մնալ․Մբապեն վիրավորել է մարզչական շտաբի անդամին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։