Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ատլետիկոն 5 մրցաշրջան անընդմեջ չի նվաճում որևէ տիտղոս
06 Մայիս 2026

Ատլետիկոն 5 մրցաշրջան անընդմեջ չի նվաճում որևէ տիտղոս

Մադրիդի «Ատլետիկոն» այս մրցաշրջանում կորցրեց տիտղոս նվաճելու բոլոր շանսերը:

Մադրիդյան ակումբը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում զիջեց «Արսենալին» (0:1, առաջին խաղը՝ 1:1): Ավելի վաղ Դիեգո Սիմեոնեի թիմը կորցրել էր Լա Լիգայի չեմպիոնության հնարավորությունները, պարտություն էր կրել «Ռեալ Սոսիեդադից»՝ Իսպանիայի գավաթի եզրափակիչում և դուրս էր մնացել երկրի Սուպերգավաթի պայքարից՝ կիսաեզրափակիչում պարտվելով «Ռեալին»:

«Ատլետիկոն» որևէ տիտղոս չի նվաճում 5 մրցաշրջան անընդմեջ: Վերջին գավաթը նրանք հաղթել են 2021 թվականին՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն:

Նախորդ հոդվածը
3 տարվա դադարից հետո ԱՊԼ-ն ներկայացնող թիմը կխաղա ՉԼ-ի եզրափակիչում
Հաջորդ հոդվածը
Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. այսօր Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։