BazaResidence
Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում| Արարատ-Արմենիան ՉԼ առաջին խաղը կանցկացնի Աբովյանում| Կրկնակի հաղթանակ ԱՄՆ-ում․ Զավեն Անդրիասյանը՝ «2026 Chicago Summer Open»-ի չեմպիոն| Արարատ-Արմենիան ոչ-ոքի է ավարտել Հունգարիայի հավաքի առաջին ընկերական խաղը| Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է նոր մարզահագուստը| Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն|
Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. այսօր Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա
06 Մայիս 2026

Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. այսօր Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում մայիսի 6-ին Հայաստանն ունի միայն մեկ մասնակից:

Կանանց 77 կգ քաշային կարգում Երևանի ժամանակով 20:00-ին մրցահարթակ դուրս կգա Աննա Ամրոյանը:

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանն առաջին մեդալն էր նվաճել երկամարտում: 79 կգ քաշային տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը երկամարտի 336 կգ արդյունքով հռչակվել էր փոխչեմպիոն։

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավելի վաղ ավարտել էին 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը, որը 0 էր ստացել հրումում, 71 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը ու Հովհաննես Հովհաննիսյանը։

Գրիգորյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, սակայն հրումում ստացած վնասվածքի պատճառով մնացել էր առանց երկամարտի արդյունքի, իսկ Հովհաննիսյանը հրում վարժությունում նվաճել էր արծաթե մեդալ՝ երկամարտում զբաղեցնելով 4-րդ տեղը։ 69 կգ քաշային Մերի Միսակյանն էլ զբաղեցրել էր 6-րդ տեղը։

Հայաստանի հավաքանի կազմում հանդես կգան նաև 94 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը, +110 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը: Կանանց պայքարում մրցահարթակ դուրս կգա նաև 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը:




Նախորդ հոդվածը
Ատլետիկոն 5 մրցաշրջան անընդմեջ չի նվաճում որևէ տիտղոս
Հաջորդ հոդվածը
Չեմպիոնների լիգա. մայիսի 6-ի խաղացանկը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։