BazaResidence
Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում| Արարատ-Արմենիան ՉԼ առաջին խաղը կանցկացնի Աբովյանում| Կրկնակի հաղթանակ ԱՄՆ-ում․ Զավեն Անդրիասյանը՝ «2026 Chicago Summer Open»-ի չեմպիոն| Արարատ-Արմենիան ոչ-ոքի է ավարտել Հունգարիայի հավաքի առաջին ընկերական խաղը| Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է նոր մարզահագուստը| Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն|
Արարատ-Արմենիան հաղթեց Փյունիկին, Նոան՝ Գանձասարին (տեսանյութ)
06 Մայիս 2026

Արարատ-Արմենիան հաղթեց Փյունիկին, Նոան՝ Գանձասարին (տեսանյութ)

Կայացան Fastex Պրեմիեր լիգայի 16-րդ տուրից հետաձգված վերջին հանդիպումները։

«Արարատ-Արմենիան» ընդունել էր «Փյունիկին» ու հաղթեց նվազագույն հաշվով։ Հանդիպման միակ գոլը հեղինակեց Զիդան Բանջաքին՝ 9-րդ րոպեին։

Զուգահեռ ընթացող խաղում «Նոան» հյուրընկալվել էր «Գանձասարին»։ 20-րդ րոպեին Արտեմ Ավանեսյանը բացեց խաղի հաշիվը, բայց 66-րդ րոպեին Ժոաու Նոբերգան վերականգնեց հաշվի հավասարությունը։

71-րդ րոպեին «Նոայի» կազմում խաղադաշտ մտավ Նարդին Մուլահուսեյնովիչը, որը 3 րոպե անց առաջ մղեց իր թիմին, իսկ 82-րդ րոպեին դուբլ ձևակերպեց։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից հանդիպման վերջակետը դրեց Գուստավո Սանգարեն՝ հիմնական ժամանակին ավելացրած 4-րդ րոպեին։

Այս հանդիպումներից հետո Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Արարատ-Արմենիան»՝ 54 միավորով։ «Նոան» վաստակեց 46 միավոր ու բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Փյունիկն» ու «Ուրարտուն» 45 միավորով կիսում են 3-4-րդ հորիզոնականները, իսկ «Ալաշկերտը» 44 միավորով 5-րդն է։

Նշենք, որ «Նոան» ու «Փյունիկը» մրցակիցների համեմատ 1 հանդիպում պակաս են անցկացրել։ 13-րդ տուրից հետաձգված խաղում այս թիմերը կմրցեն մայիսի 23-ին։



Նախորդ հոդվածը
Երիտասարդների ԱԱ․ Աննա Ամրոյանը հաջողեց պոկումի բոլոր մոտեցումները
Հաջորդ հոդվածը
Աննա Ամրոյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։