BazaResidence
Փյունիկ-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Լիվերպուլն ու Չելսին հաղթողին չպարզեցին (տեսանյութ)| Այնտրախտը կարևոր հաղթանակ տոնեց, Ռանոսը մասնակցեց խաղին| Ալաշկերտը հաղթեց Գանձասարին ու բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)| Բարսելոնան ու Ռեալը պայքարում են Տոտենհեմի պաշտպանի համար| Կցանկանայի վերահսկել ամեն ինչ, բայց հանդերձարանում առանձնասենյակ չունեմ․ Արբելոան՝ հանդերձարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին|
Երիտասարդների ԱԱ․ Աննա Ամրոյանը հաջողեց պոկումի բոլոր մոտեցումները
06 Մայիս 2026

Երիտասարդների ԱԱ․ Աննա Ամրոյանը հաջողեց պոկումի բոլոր մոտեցումները

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության 77 կգ քաշային կանանց պայքարում Հայաստանը ներկայացնող Աննա Ամրոյանը պոկում վարժությունից հետո 5-րդն է։

Հայ մարզուհին հաջողեց բոլոր մոտեցումները՝ ֆիքսելով 100, 104 և 106 կգ կշռող ծանրաձողերը։

Հատկանշական է, որ Ամրոյանը օրեր առաջ Բաթումիում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնության այս վարժությունում 0 էր ստացել, սակայն փոքր ոսկե մեդալ էր նվաճել հրում վարժությունում։

Այս վարժության հաղթողը Յանետ Յուլիսոյնին է՝ 108 կգ արդյունքով։ Յուլիսոյնին Եվրոպայի գործող չեմպիոնն է։

Հրում վարժության առաջին մոտեցման համար Ամրոյանը պատվիրել է 130 կգ, որը ամենաբարձր պատվերն է։ Բաթումիում Ամրոյանը ցույց էր տվել 136 կգ։

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավելի վաղ ավարտել էին 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը, որը 0 էր ստացել հրումում, 71 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը ու Հովհաննես Հովհաննիսյանը։

Գրիգորյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, սակայն հրումում ստացած վնասվածքի պատճառով մնացել էր առանց երկամարտի արդյունքի, իսկ Հովհաննիսյանը հրում վարժությունում նվաճել էր արծաթե մեդալ՝ երկամարտում զբաղեցնելով 4-րդ տեղը։ 69 կգ քաշային Մերի Միսակյանն էլ զբաղեցրել էր 6-րդ տեղը, իսկ Նարեկ Մկրտչյանն էլ հռչակվել էր աշխարհի փոխչեմպիոն՝ փոքր բրոնզե մեդալ նվաճելով հրում վարժությունում։

Հայաստանի հավաքանի կազմում հանդես կգան նաև 94 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը, +110 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը: Կանանց պայքարում մրցահարթակ դուրս կգա նաև 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը:

Նախորդ հոդվածը
Մոնակոն որոշել է թիմում պահել Անսու Ֆատիին
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան հաղթեց Փյունիկին, Նոան՝ Գանձասարին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։