Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Աննա Ամրոյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
06 Մայիս 2026

Աննա Ամրոյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության 77 կգ քաշային կանանց պայքարում Հայաստանը ներկայացնող Աննա Ամրոյանը հռչակվեց չեմպիոն՝ երկամարտի 240 կգ արդյունքով։

Հայ մարզուհին հաջողեց բոլոր մոտեցումներն ու պոկումում 106 կգ արդյունքով 5-րդն էր։ Հրում վարժությունում Ամրոյանը գրանցեց 134 կգ ու նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Տեսանյութը՝ այստեղ։

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավելի վաղ ավարտել էին 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը, որը 0 էր ստացել հրումում, 71 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը ու Հովհաննես Հովհաննիսյանը։

Գրիգորյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, սակայն հրումում ստացած վնասվածքի պատճառով մնացել էր առանց երկամարտի արդյունքի, իսկ Հովհաննիսյանը հրում վարժությունում նվաճել էր արծաթե մեդալ՝ երկամարտում զբաղեցնելով 4-րդ տեղը։ 69 կգ քաշային Մերի Միսակյանն էլ զբաղեցրել էր 6-րդ տեղը, իսկ Նարեկ Մկրտչյանն էլ հռչակվել էր աշխարհի փոխչեմպիոն՝ փոքր բրոնզե մեդալ նվաճելով հրում վարժությունում։

Հայաստանի հավաքանի կազմում հանդես կգան նաև 94 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը, +110 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը: Կանանց պայքարում մրցահարթակ դուրս կգա նաև 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը:

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան հաղթեց Փյունիկին, Նոան՝ Գանձասարին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Բավարիա-ՊՍԺ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։