BazaResidence
Փյունիկ-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Լիվերպուլն ու Չելսին հաղթողին չպարզեցին (տեսանյութ)| Այնտրախտը կարևոր հաղթանակ տոնեց, Ռանոսը մասնակցեց խաղին| Ալաշկերտը հաղթեց Գանձասարին ու բարձրացավ 2-րդ հորիզոնական (տեսանյութ)| Բարսելոնան ու Ռեալը պայքարում են Տոտենհեմի պաշտպանի համար| Կցանկանայի վերահսկել ամեն ինչ, բայց հանդերձարանում առանձնասենյակ չունեմ․ Արբելոան՝ հանդերձարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին|
Արարատ-Արմենիան Նոայի դեմ առաջիկա խաղում կարող է ապահովել Հայաստանի չեմպիոնությունը. մրցաշարային աղյուսակ
07 Մայիս 2026

Արարատ-Արմենիան Նոայի դեմ առաջիկա խաղում կարող է ապահովել Հայաստանի չեմպիոնությունը. մրցաշարային աղյուսակ

Երեկ կայացել է Fastex Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրից հետաձգված 2 հանդիպում: Կենտրոնական մրցավեճում «Արարատ-Արմենիան» 1:0 հաշվով հաղթել է «Փյունիկին»: 

Այս հաղթանակի շնորհիվ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը միավորների թիվը հասցրել է 54-ի ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Փյունիկը» 45 միավորով 3-րդն է: 

«Նոան» 46 միավորով բարձրացել է 2-րդ հորիզոնական, սակայն «Արարատ-Արմենիայի» համեմատ մեկ խաղ պակաս է անցկացրել:

# Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1
Արարատ-Արմենիա
24 16 6 2 46 19 54
2
Նոա
23 13 7 3 44 16 46
3
Փյունիկ
23 14 3 6 31 17 45
4
Ուրարտու
24 13 6 5 44 21 45
5
Ալաշկերտ
24 13 5 6 36 22 44
6
Վան
24 8 4 12 25 37 28
7
ԲԿՄԱ
24 4 10 10 27 38 22
8
Գանձասար
24 5 6 13 19 35 21
9
Արարատ
24 3 3 18 17 53 12
10
Շիրակ
24 2 6 16 17 48 12


Մայիսի 10-ին ՀՊԼ 25-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Աբովյանում կընդունի գործող չեմպիոն «Նոային» և հաղթանակի դեպքում առաջնության ավարտից երեք տուր առաջ անհասանելի կդառնա մրցակիցների համար և կհռչակվի Հայաստանի չեմպիոն՝ 5 տարվա դադարից հետո առաջին անգամ:

Հատկանշական է, որ «Նոան» նախորդ տարի 2024/25 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսով պարգևատրվեց հենց «Արարատ-Արմենիայի» դեմ կայացած խաղից հետո:

Նախորդ հոդվածը
Երազանքի աշխատա՞նք. FOX Sports-ը 50,000 դոլար է առաջարկում 2026 թվականի աշխարհի առաջնության բոլոր խաղերը դիտելու համար
Հաջորդ հոդվածը
Ռաֆինյա. Բարսելոնայում առաջին իսկ օրվանից լուրեր էին շրջանառվում իմ՝ ակումբից հեռանալու մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։