BazaResidence
Նա լավագույնն է․ Մեսսին նշել է նոր սերնդի լավագույն ֆուտբոլիսի անունը| Հոր հետքերով. Ռոնալդու կրտսերը կարող է վերադառնալ Եվրոպա| Բարսելոնայում ծաղրում են Վալվերդեին ու քննարկում Ռեալի հանդերձարանում տիրող իրավիճակը| Ալոնսոն զղջում է, որ գլխավորել է Ռեալը և ուրախ է, որ չի հասցրել առնչվել ներկայիս քաոսի հետ| Հայ ուշուիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում| 16-ամյա ֆուտբոլիստը վերականգնեց Ֆրանսիայում չեմպիոնական պայքարը|
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
07 Մայիս 2026

Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Եգիպտոսում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ երկամարտի 253 կգ արդյունքով:

Պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է կատարել՝ նախ գլխավերևում պահելով 103, ապա 106 և 109 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա 5-րդն է: Հրում վարժությունում նախ բարձրացրել է 137 կգ-ն, ապա՝ 144-ը: Այս ձևում նա բրոնզե մեդալ է նվաճել: Չեմպիոնի կոչմանն արժանացել է Թուրքմենստանի ներկայացուցիչ Անամյան Ռուստամովան՝ երկամարտի 257 կգ արդյունքով: Երկրորդ տեղում Չինաստանի ներկայացուցիչն է՝ 256 կգ արդյունքով:



Այսօր երեկոյան՝ ժամը 20:00-ին, 94 կգ քաշային ծանրորդների պայքարին կմասնակցի Վալերիկ Մովսիսյանը:

Հիշեցնենք՝ երեկ 77 կգ քաշային կանանց պայքարում Աննա Ամրոյանն արժանացել էր չեմպիոնի կոչմանը՝  երկամարտի 240 կգ արդյունքով:Նա պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրել էր 100 կգ, 104 կգ, 106 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում Աննան գլխավերևում պահել էր 128 կգ, 132 կգ ու 134 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա առաջինն էր:

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավելի վաղ ավարտել էին 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը, որը 0 էր ստացել հրումում, 71 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Մերի Միսակյանն ու 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը:

Նարեկ Գրիգորյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, սակայն հրումում ստացած վնասվածքի պատճառով մնացել էր առանց երկամարտի արդյունքի, իսկ Հովհաննես Հովհաննիսյանը հրում վարժությունում նվաճել էր արծաթե մեդալ՝ երկամարտում զբաղեցնելով 4-րդ տեղը։ 69 կգ քաշային Մերի Միսակյանը զբաղեցրել էր 6-րդ տեղը, իսկ Նարեկ Մկրտչյանը հռչակվել էր աշխարհի փոխչեմպիոն՝ փոքր բրոնզե մեդալ նվաճելով հրում վարժությունում։

Հայաստանի հավաքանի կազմում հանդես կգան նաև 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը, +110 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը:

Նախորդ հոդվածը
Վալվերդեն հոսպիտալացվել է Չուամենիի հետ կռվից հետո. Marca
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Առաջին խմբի երկու լավագույն ռմբարկուները միասին 50 գոլ են խփել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։