BazaResidence
Հայ ուշուիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում| 16-ամյա ֆուտբոլիստը վերականգնեց Ֆրանսիայում չեմպիոնական պայքարը| Բորուսիան թրիլերային խաղում հաղթեց և դարձավ Գերմանիայի փոխչեմպիոն| Գավի. Պետք է հաղթել Ռեալին և վաստակել 100 միավոր| Մարսելին 4 օրով փակել են մարզաբազայում, դա վերածվել է շոկային հետևանքի | Ռեալի վերջնական որոշումը Վալվերդեի ու Չուամենիի կոնֆլիկտի վերաբերյալ|
Վալերիկ Մովսիսյանը զրո ստացավ հրում վարժությունում և ավարտեց ելույթը
07 Մայիս 2026

Վալերիկ Մովսիսյանը զրո ստացավ հրում վարժությունում և ավարտեց ելույթը

Եգիպտոսում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում անսպասելի ելույթ ունեցավ Վալերիկ Մովսիսյանը:

Պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճած ծանրորդը ձախողեց հրում վարժությունում երեք մոտեցումները: Երկամարտում նա նույնպես ստանում է 0 միավոր:


Հիշեցնենք՝ այսօր բրոնզե մեդալ նվաճեց Էմմա Պողոսյանը 86կգ, երեկ 77 կգ քաշային կանանց պայքարում Աննա Ամրոյանն արժանացել էր չեմպիոնի կոչմանը՝  երկամարտի 240 կգ արդյունքով:Նա պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրել էր 100 կգ, 104 կգ, 106 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում Աննան գլխավերևում պահել էր 128 կգ, 132 կգ ու 134 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա առաջինն էր:

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավելի վաղ ավարտել էին 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը, որը 0 էր ստացել հրումում, 71 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Մերի Միսակյանն ու 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը:

Նարեկ Գրիգորյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, սակայն հրումում ստացած վնասվածքի պատճառով մնացել էր առանց երկամարտի արդյունքի, իսկ Հովհաննես Հովհաննիսյանը հրում վարժությունում նվաճել էր արծաթե մեդալ՝ երկամարտում զբաղեցնելով 4-րդ տեղը։ 69 կգ քաշային Մերի Միսակյանը զբաղեցրել էր 6-րդ տեղը, իսկ Նարեկ Մկրտչյանը հռչակվել էր աշխարհի փոխչեմպիոն՝ փոքր բրոնզե մեդալ նվաճելով հրում վարժությունում։

Հայաստանի հավաքանի կազմում հանդես կգան նաև 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը, +110 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը:

 

Նախորդ հոդվածը
Վալերիկ Մովսիսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց
Հաջորդ հոդվածը
Ծեծկռտուքին մասնակցած Ռեալի ֆուտբոլիստը չի մասնակցի Բարսելոնայի հետ խաղին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։