Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Կոնֆերենցիաների լիգա. Եզրափակիչում՝ անգլիական ու իսպանական թիմեր
08 Մայիս 2026

Կոնֆերենցիաների լիգա. Եզրափակիչում՝ անգլիական ու իսպանական թիմեր

Կոնֆերենցիաների լիգայում կայացան կիսաեզրափակիչ պատասխան խաղերը:

Ֆրանսիայում «Ռայո Վալյեկանոն» կրկին 1:0 հաշվով հաղթեց «Ստրասբուրին»: Միակ գոլը 42-րդ րոպեին խփեց Ալեմաոն, որը միակ գոլի հեղինակն էր դարձել նաև Իսպանիայում:

Եզրափակիչում Ինիգո Պերեսի թիմը կմրցի «Քրիսթալ Փելասի» հետ: Անգլիական թիմը 2:1 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին», իսկ ընդհանուր դիմակայությունում՝ 5:2:

Լոնդոնում տանտերերն առաջ անցան Պեդրո Էնրիկեի ինքնագոլի արդյունքում: Քիչ հետո հաշիվը հավասարեցրեց Էգինալդուն: Երկրորդ խաղակեսում «արծիվներին» հաղթանակ պարգևեց Իսմաիլա Սարը:

Մայիսի 27-ին Լայպցիգում կայանալիք եզրափակիչում կմրցեն «Քրիսթալ Փելասը» և «Ռայո Վալյեկանոն»:

 

Նախորդ հոդվածը
Եվրոպա լիգա. Էմերիի թիմը կրկին եզրափակիչում է, մրցակիցը կլինի գերմանական թիմ
Հաջորդ հոդվածը
Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանը 2 ներկայացուցիչ ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։