BazaResidence
Հայ ուշուիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում| 16-ամյա ֆուտբոլիստը վերականգնեց Ֆրանսիայում չեմպիոնական պայքարը| Բորուսիան թրիլերային խաղում հաղթեց և դարձավ Գերմանիայի փոխչեմպիոն| Գավի. Պետք է հաղթել Ռեալին և վաստակել 100 միավոր| Մարսելին 4 օրով փակել են մարզաբազայում, դա վերածվել է շոկային հետևանքի | Ռեալի վերջնական որոշումը Վալվերդեի ու Չուամենիի կոնֆլիկտի վերաբերյալ|
Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանը 2 ներկայացուցիչ ունի
08 Մայիս 2026

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանը 2 ներկայացուցիչ ունի

Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից:

Երևանի ժամանակով 12:00-ին մրցահարթակ դուրս կգա 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը, իսկ 15:00-ին՝ գերծանր քաշային Գագիկ Մկրտչյանը:

Եգիպտոսում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում երեկ ելույթներն ավարտեց 94 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը՝ դառնալով պոկում վարժության բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում հայ ծանրորդը սկզբում բարձրացրեց 160, այնուհետև՝ 164 կգ ծանրաձողը: Երրորդ փորձը 166 կգ ծանրաձողն էր, որը Մովսիսյանը չկարողացավ բարձրացնել: Մովսիսյանը, սակայն, ձախողել է հրում վարժության երեք մոտեցումները: Երկամարտում նա նույնպես 0 միավոր:

Հիշեցնենք՝ երեկ երկամարտի բրոնզե մեդալ նվաճեց Էմմա Պողոսյանը (86 կգ)՝ երկամարտում ցույց տալով 253 կգ արդյունք: Պոկում վարժությունում Պողոսյանը երեք հաջող մոտեցում է կատարել՝ նախ գլխավերևում պահելով 103, ապա 106 և 109 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա 5-րդն էր: Հրում վարժությունում Եվրոպայի նորընծա չեմպիոնը նախ բարձրացրել է 137, ապա՝ 144 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա 3-րդն է

77 կգ քաշային կանանց պայքարում Աննա Ամրոյանն արժանացել էր չեմպիոնի կոչմանը՝  երկամարտի 240 կգ արդյունքով: Նա պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրել էր 100 կգ, 104 կգ, 106 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում Աննան գլխավերևում պահել էր 128 կգ, 132 կգ ու 134 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա առաջինն էր:

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավելի վաղ ավարտել էին 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը, որը 0 էր ստացել հրումում, 71 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Մերի Միսակյանն ու 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը:

Նարեկ Գրիգորյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, սակայն հրումում ստացած վնասվածքի պատճառով մնացել էր առանց երկամարտի արդյունքի, իսկ Հովհաննես Հովհաննիսյանը հրում վարժությունում նվաճել էր արծաթե մեդալ՝ երկամարտում զբաղեցնելով 4-րդ տեղը։ 69 կգ քաշային Մերի Միսակյանը զբաղեցրել էր 6-րդ տեղը, իսկ Նարեկ Մկրտչյանը հռչակվել էր աշխարհի փոխչեմպիոն՝ փոքր բրոնզե մեդալ նվաճելով հրում վարժությունում։

 

Նախորդ հոդվածը
Կոնֆերենցիաների լիգա. Եզրափակիչում՝ անգլիական ու իսպանական թիմեր
Հաջորդ հոդվածը
Հայկ Մարտիրոսյանն Իտալիայում ընթացող միջազգային մրցաշարի առաջատարների թվում է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։