BazaResidence
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող| Առնո Ավետիսյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը 14 տարեկանում հաղթել է J30 շարքի մրցաշար | RAF. Արման Ծառուկյանի ու Արսեն Հարությունյանի հաղթանակները (տեսանյութ) | Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում| Ալաշկերտը նորեկ ունի| Հայտնի են կանանց Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում|
Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Գագիկ Մկրտչյանը 0 ստացավ հրումում
08 Մայիս 2026

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Գագիկ Մկրտչյանը 0 ստացավ հրումում

Եգիպտոսում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտել է նաև Հայաստանի վերջին ներկայացուցիչ գերծանր քաշային Գագիկ Մկրտչյանը:

Պոկում վարժությունում Մկրտչյանը հաջող էր կատարել երկու մոտեցում: Նա նախ բարձրացրել է 150, ապա 155 կգ կշռող ծանրաձողերը: Երրորդ մոտեցմամբ նա ձախողել է 160 կգ-ն: 155 կգ արդյունքով նա 9-րդ տեղն էր  զբաղեցրել: Սակայն հրում վարժությունում նա ձախողել է երեք մոտեցումները. նա երկու մոտեցումներով չի կարողացել ֆիքսել 190 կգ կշռող ծանրաձողը, երրորդ մոտեցմամբ պատվիրված 191 կգ կշռող ծանրաձողը հայ ծանրորդը բարձրացրել է, սակայն մրցավարները չեն արձանագրել այն:

Այսպիսով, Գագիկ Մկրտչյանը 0 է ստացել հրում վարժությունում և չի կարողացել արդյունք ապահովել երկամարտում: 




Նախորդ հոդվածը
ՈՒԵՖԱ Զարգացման գավաթի մրցաշար. Մ14՝ Հայաստան-Լատվիա հանդիպման ուղիղ հեռարձակումը
Հաջորդ հոդվածը
Մեկ գոլ գրանցվեց Վարդան Բիչախչյանի վերադարձի խաղում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։