BazaResidence
Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում| Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Ինտերի հետ| Ալաշկերտը հաղթեց Շիրակին և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր|
Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է
Այսօր 18:26

Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է

«Մեծ Սաղավարտի» տարվա 2-րդ մրցաշարում՝ Ռոլան Գարոսում, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, ATP դասակարգման աղյուսակի 15-րդ համար Կարեն Խաչանովը 1/32 եզրափակիչում 3։1 հաշվով առավելության հասավ Արգենտինան ներկայացնող, 81-րդ ռակետ Մարկո Տրունգելիտիի նկատմամբ։

3 ժամ 45 րոպե տևած մրցախաղի առաջին սեթում Խաչանովը հաղթեց թայ-բրեյքում, 2-րդ սեթում զիջեց 5։7, 3-րդ սեթում ջախջախեց 6։1, իսկ վերջին սեթի թայ-բրեյքում առավելության հասնելով դուրս եկավ 1/16 եզրափակիչ, որտեղ մրցակիցը 106-րդ ռակետ, Նիրդերլանդների ներկայացուցիչ Յեսպեր Դե Յոնգն է։

Հետաքրքրական է, որ Խաչանով-Տրունգելիտի մրցախաղում Կարենը թույլ չտվեց ոչ մի կրկնակի սխալ ու կատարեց 10 էյս։ Մրցակիցը կատարեց 5 էյս ու սխալվեց 8 անգամ։

Հիշեցնենք, որ 1/64 եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող թենիսիստը առավելության էր հասել Արթուր Գեայի նկատմամբ։ 

Նախորդ հոդվածը
Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։