BazaResidence
Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում| Հենրիխ Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը Ինտերի հետ| Ալաշկերտը հաղթեց Շիրակին և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր|
Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը
Այսօր 18:30

Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը

Ավարտվեց Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2025/26 մրցաշրջանը։

Վերջին խաղում «Շիրակ 2»-ը ընդունել էր ԲԿՄԱ 2-ին ու ունենալով 2 գոլի առավելություն 1 միավորով հեռացավ խաղադաշտից։ Հանդիպումն ավարտվեց 3։3 հաշվով։ 15-րդ րոպեին Էմիլ Պապիկյանը, տուգանայինից կատարած հարվածով բացեց հանդիպման հաշիվը։ Առաջին կեսին ավելացրած 4-րդ րոպեին Մարատ Ասատրյանը գրավեց սեփական դարպասը՝ 2։0։ Երկրորդ կեսի մեկնարկում ԲԿՄԱ 2-ը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ 53-րդ րոպեին աչքի ընկավ Գագիկ Մելոյանը։ 73-րդ րոպեին Արտակ Գալստյանը վերականգնեց հաշվի հավասարությունը։ 7 րոպե անց Գյումրին ներկայացնող ակումբը կրկին առաջ անցավ հաշվի մեջ։ Մրցակցի դարպասը գրավեց Հովհաննես Հակոբյանը։ Հանդիպման վերջակետը դրեց Սերգեյ Հարությունյանը՝ 83-րդ րոպեին։

30-րդ տուրում գրանցված արդյունքները․

«Բենտոնիտ» 1։3 «Սարդարապատ»
«Սյունիք» 4։0 «Արարատ 2»
«Արարատ-Արմենիա 2» 3։4 «Հայք»
«Միկա» 0։1 «Նոա 2»
«Վան 2» 0։1 «Փյունիկ Ակադեմիա»
«Անդրանիկ» 7։1 «Արարատի Արաքս»
«Ուրարտու 2» 3։2 «Լեռնային Արցախ»

Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը․


Նախորդ հոդվածը
Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։