BazaResidence
Մեկնարկել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2026-27 մրցաշրջանը| Առաջին անգամ կանցկացվի Աղասի Աղասյանի անվան հուշամրցաշարը| Չորս ֆուտբոլիստ նորամուտն է նշել Արարատի կազմում| Ռաֆայել Նազարյանը՝ Սարդարապատի ակադեմիայի տեխնիկական տնօրեն| ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում փայլուն հաղթանակ տարավ Ցելյեի նկատմամբ | Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի պատանեկան հավաքը կանցկացվի Ծաղկաձորում|
Կիոկուշին կարատեով զբաղվող աղջիկների թիվն ավելանում է․ ինչ կարևորություն ունեն մարտարվեստները Հայաստանում
18 Հունիս 2026

Կիոկուշին կարատեով զբաղվող աղջիկների թիվն ավելանում է․ ինչ կարևորություն ունեն մարտարվեստները Հայաստանում

Հայաստանում Կիոկուշին կարատեով զբաղվող աղջիկների թիվը զգալիորեն ավելացել է վերջին տարիների ընթացքում։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան սկսել է նոր ծրագիր, որը նախատեսված է աղջիկների համար։ Առաջիկա հանգստյան օրերին շուրջ 100 աղջիկներ կանցկացնեն միասնական մարզումներ։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը կարևորել է աղջիկների ներգրավվածությունը սպորտում։



«Հաճելի է տեսնել, որ սպորտով զբաղվող աղջիկների ու կանանց թիվն ավելանում է Հայաստանում։ Խոսքը թե՛ ֆիթնեսով զբաղվողների, թե՛ մարտարվեստների ոլորտով հետաքրքրվածների մասին է։ Մեր ֆեդերացիան շատ է կարևորում աղջիկների ներգրավվածությունը։ Մեր աղջիկները մասնակցում են նաև միջազգային մրցաշարերի և բացմաթիվ մեդալներ են նվաճել Հայաստանի համար։ Վերջին շրջանում լավ արդյունքներով առանձնանում են Էլեն Եփրեմյանը, Էլեն Մարգարյանը, Մերի Հարությունյանը, Շառլին Բերբերյանը, Նատալի Խաչատրյանը, Վիկտորյա Հայրապետյանը, Մոնիկա Պակուլեցը, Նորվարդ Թորոսյանը և այլք։

Այս ամենը շատ կարևոր է նաև նրանով, որ Հայաստանի Զինված ուժերում սկսել են ծառայության անցնել նաև կանայք: Ունենք մարզուհիներ, որոնք աշխատանքի են անցել Զինված ուժերում ու Արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Շատերն էլ ցանկանում են սկսել նաև մարզչական կարիերա և իրենց փորձը փոխանակել մյուսներին»,- նշել է Անդրանիկ Հակոբյանը Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում։

Նախորդ հոդվածը
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականի հերթական հաղթանակը
Հաջորդ հոդվածը
Թուրքիային գոլ խփելուց հետո էմոցիաներն ուղղակի աննկարագրելի էին․ Մայքլ Ասիրյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։