BazaResidence
Արարատ-Արմենիան պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում| Նոան մեկնել է Շվեյցարիա| Պատմական երեկոյի սպասումով. Արարատ-Արմենիան այսօր կանցկացնի Ցելյեի հետ պատասխան խաղը| Հայտնի են Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի օրերն ու ժամերը| Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի արդյունքները| Ալաշկերտը 3 անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը|
Այս փուլում մեզ համար հեշտ ոչինչ չկա՝ ոչ խաղերը, ոչ էլ մրցակիցները. Արսեն Բեգլարյան
15 Հուլիս 2026

Այս փուլում մեզ համար հեշտ ոչինչ չկա՝ ոչ խաղերը, ոչ էլ մրցակիցները. Արսեն Բեգլարյան

Ալաշկերտի դարպասապահ Արսեն Բեգլարյանը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ Ելիմայի հետ պատասխան խաղից առաջ կիսվել է սպասելիքներով.

«Այսօր առավոտյան հասցրել ենք զբոսնել քաղաքում։ Հաճելի տպավորություն ստացանք: Սա իմ առաջին այցը չէ Ղազախստան։ Առաջին անգամ այստեղ եմ եղել, կարծում եմ, 2013 թվականին՝ երիտասարդական հավաքականի դեմ խաղով: Ի դեպ, դա իմ նորամուտն էր։ Դրանից հետո ևս մի քանի անգամ եղել եմ Ղազախստանում՝ Ակտոբեում և Աստանայում։

Առաջին խաղից հետո, իհարկե, տպավորությունն այն է, որ մեր դիմաց շատ լուրջ մրցակից է։ Այս փուլում մեզ համար հեշտ ոչինչ չկա՝ ոչ խաղերը, ոչ էլ մրցակիցները։ Առաջին հանդիպումից հետո մենք մանրամասն վերլուծություն կատարեցինք։ Մարզչական շտաբը ամբողջությամբ ուսումնասիրեց խաղը, վերլուծեց, թե ինչ ենք լավ արել և ինչում ենք թերացել։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ պետք է բարելավենք, ապա դա վաղվա խաղի գաղտնիքն է»,- ասել է Արսեն Բեգլարյանը։

Անդրադառնալով թիմի նորեկներին՝ Բեգլարյանն ասել է. «Մեզ միացած տղաները շատ լավ, որակյալ ֆուտբոլիստներ են և հրաշալի մարդիկ։ Նրանք շատ արագ ինտեգրվեցին մեր թիմին։

Նրանցից երկուսն արդեն առաջին խաղն անցկացրին հիմնական կազմում։ Կտեսնեք, որ նրանք շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ են։ Բնականաբար, նրանց համար դեռ շատ բան նոր է։ Մենք ունենք խաղային յուրահատուկ համակարգ, և ժամանակ է պետք, որպեսզի լիովին հարմարվեն։ Սակայն իրենց անհատական որակներն արդեն հասցրել են ցուցադրել, իսկ ապագայում, վստահ եմ, ավելի ուժեղ խաղ կցուցադրեն»։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան իմացավ իր մրցակցին ՉԼ որակավորման երկրորդ փուլում
Հաջորդ հոդվածը
Սկզբից էլ կարծում էի, որ այս զույգում հնարավորությունները հավասար են՝ 50/50. Վահե Գևորգյանը՝ Ելիմայի հետ պատասխան խաղի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։