BazaResidence
Երկու օր աշխատել էինք 11-մետրանոցների վրա, դա վիճակախաղ չէ. Վահե Գևորգյան| Փյունիկը հաղթեց նաև Երևանում և կխաղա ԿԼ որակավորման երկրորդ փուլում| Ալաշկերտը ֆանտաստիկ հաղթանակ տարավ Սեմեյում և դուրս եկավ ԿԼ որակավորման երկրորդ փուլ| Օսեյան. Տղաներից պահանջել եմ, որ ամենաբարձր կենտրոնացումով մտնեն խաղադաշտ| Կառանձնացնեմ Ալաշկերտի արագ հակագրոհները, երիտասարդ ֆուտբոլիստների էներգիան և հաղթելու մեծ ցանկությունը. Ելիմայի գլխավոր մարզիչ| Ալաշկերտի գլխավոր հաղթաթուղթը երիտասարդությունն է. Ելիմայի հարձակվող|
Ալաշկերտը ֆանտաստիկ հաղթանակ տարավ Սեմեյում և դուրս եկավ ԿԼ որակավորման երկրորդ փուլ
Այսօր 22:00

Ալաշկերտը ֆանտաստիկ հաղթանակ տարավ Սեմեյում և դուրս եկավ ԿԼ որակավորման երկրորդ փուլ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտն» այսօր Ղազախստանի «Սեմեյ» քաղաքում մրցել է «Ելիմայի» հետ և հետխաղյա 11- մետրանոցներով ֆանտաստիկ հաղթանակ տարել` դուրս գալով որակավործան երկրորդ փուլ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով (դիմակայությունում՝ 2:2): Այսպիսով խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ:

Հանդիպման հաշիվը խաղի արդեն 4-րդ րոպեին բացել է Մոմո Տուրեն: Յոթ րոպե անց, սակայն, Ակմալ Բախտիյարովը շեշտակի հարվածով հավասարեցրել է հաշիվը: Մինչև հիմնական ժամանակի ավարտը՝ հատկապես երկրորդ խաղակեսում, «Ալաշկերտը» մի քանի գոլային պահեր է ունեցել, սակայն այդպես էլ չի կարողացել խփել հաղթական գնդակը:

Լրացուցիչ ժամանակում՝ 96-րդ րոպեին, «Ալաշկերտի» դարպասին 11-մետրանոց է նշանակվել. այն անվրեպ է իրացրել «Ելիմայի» խաղացող Խրվոե Իլիչը: Հիմնական ժամանակի վերջին վայրկյաններին «Ալաշկերտը» հավասարեցրել է հաշիվը:

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարն անցել է դրամատիկ պայքարում և ավարտվել երևանյան թիմի` 6:5 հաշվով հաղթանակով:

«Ալաշկերտը» ԿԼ որակավորման երկրորդ փուլում է, որտեղ կխաղա ռումինական «Կլուժի» հետ:

Նախորդ հոդվածը
Օսեյան. Տղաներից պահանջել եմ, որ ամենաբարձր կենտրոնացումով մտնեն խաղադաշտ
Հաջորդ հոդվածը
Փյունիկը հաղթեց նաև Երևանում և կխաղա ԿԼ որակավորման երկրորդ փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։