BazaResidence
Արարատ-Արմենիան պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում| Նոան մեկնել է Շվեյցարիա| Պատմական երեկոյի սպասումով. Արարատ-Արմենիան այսօր կանցկացնի Ցելյեի հետ պատասխան խաղը| Հայտնի են Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի օրերն ու ժամերը| Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի արդյունքները| Ալաշկերտը 3 անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը|
Փյունիկը հաղթեց նաև Երևանում և կխաղա ԿԼ որակավորման երկրորդ փուլում
16 Հուլիս 2026

Փյունիկը հաղթեց նաև Երևանում և կխաղա ԿԼ որակավորման երկրորդ փուլում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկն» այսօր սեփական հարկի տակ ընդունեց Մալթայի «Մարսաշլոկին» և հաղթեց 1:0 հաշվով։

Հանդիպման միակ գոլը հեղինակեց Դանիիլ Կուլիկովը, որի դիպուկ հարվածը ոչ միայն հաղթանակ պարգևեց երևանյան թիմին, այլև պատմական դարձավ ակումբի համար։ Կուլիկովի գոլը «Փյունիկի» 100-րդ գոլն էր եվրագավաթային մրցաշարերում։

Հիշեցնենք, որ առաջին խաղում ևս «Փյունիկը» հաղթանակ էր տարել, և երկու հանդիպումների արդյունքում վստահորեն հաղթահարեց որակավորման առաջին փուլի արգելքը։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» կմրցի հունգարական «Դեբրեցենի» հետ։

Նախորդ հոդվածը
Ալաշկերտը ֆանտաստիկ հաղթանակ տարավ Սեմեյում և դուրս եկավ ԿԼ որակավորման երկրորդ փուլ
Հաջորդ հոդվածը
Երկու օր աշխատել էինք 11-մետրանոցների վրա, դա վիճակախաղ չէ. Վահե Գևորգյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։