BazaResidence
Նոան մեկնել է Շվեյցարիա| Պատմական երեկոյի սպասումով. Արարատ-Արմենիան այսօր կանցկացնի Ցելյեի հետ պատասխան խաղը| Հայտնի են Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի օրերն ու ժամերը| Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի արդյունքները| Ալաշկերտը 3 անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը| ՀՊԼ. Նոան Գյումրիում հաղթել է Շիրակին, Սարդարապատը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել (տեսանյութ, այլ արդյունքներ)|
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի արդյունքները
Այսօր 12:00

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի արդյունքները

Կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրը։ Գոլառատ խաղում հաղթողին չպարզեցին «Բենտոնիտը» ու «Օլիմպիան»՝ 3։3։

49-րդ րոպեի դրությամբ Ռոման Սիմոնյանի թիմը առջևում էր 3։0 հաշվով, սակայն «Բենտոնիտին» հաջողվեց 3 գոլ հետ բերել ու խուսափել պարտությունից։ Դուբլ գրանցեց Նահիմ Օդուգբեմին, մեկ գոլ էլ խփեց Չինեդու Իկեմը։

2-րդ անընդմեջ մրցավեճում առանց գոլ բաց թողնելու հաղթեց ԲԿՄԱ-2-ը։ Դիպուկ էին Արման Առաքելյանն ու Արտակ Գալստյանը։

Կրկին 4 գոլ խփեց «Անդրանիկը»։ Վարդենիսը ներկայացնող ակումբից դուբլի հեղինակ դարձավ Օնորե Ջասթին Կամիլ Յեն։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Դավիթ Ղիասյանն ու Հովսեփ Հակոբյանը։ 

Հայաստանի Առաջին խումբ, Տուր 2

«Բենտոնիտ» - «Օլիմպիա»՝ 3։3

«Արարատ-Արմենիա-2» - ԲԿՄԱ-2՝ 0։2

«Ավշար Արարատ» - «Արարատ-2»՝ 3։1

«Միկա» - «Փյունիկ Ակադեմիա»՝ 2։4

«Անդրանիկ» - «Շիրակ-2»՝ 4։0

«Ուրարտու-2» - «Նոա-2»՝ 2։2

Նախորդ հոդվածը
Հայտնի են Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի օրերն ու ժամերը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։