BazaResidence
Արարատ-Արմենիան պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում| Նոան մեկնել է Շվեյցարիա| Պատմական երեկոյի սպասումով. Արարատ-Արմենիան այսօր կանցկացնի Ցելյեի հետ պատասխան խաղը| Հայտնի են Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի օրերն ու ժամերը| Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի արդյունքները| Ալաշկերտը 3 անպատասխան գնդակ ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը|
Արարատ-Արմենիան պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում
Այսօր 00:30

Արարատ-Արմենիան պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սլովենիայում մրցել է «Ցելյեի» հետ և 0:2 հաշվով ցավալի պարտություն կրել:

Հատկանշական է՝ առաջին խաղում գրանցված 2:1 հաշվով հաղթանակից հետո պատասխան խաղի հաշիվը բացվել է միայն 83-րդ րոպեին։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ է դարձել Յայա Դուկուլին: Երկու րոպե անց Բենջամին Վերբիչը կրկնապատկել է իր թիմի առավելություն և ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:

Արդյունքում,  «Ցելյեն» դուրս է եկել հաջորդ փուլ, իսկ «Արարատ-Արմենիան» ավարտել պայքարը Չեմպիոնների լիգայում: Մանուել Տուլիպայի սաները պայքարը կշարունակեն Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում:

Նախորդ հոդվածը
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի արդյունքները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։