Խաչանովը դուրս է եկել US Open-ի կիսաեզրափակիչ| Փյունիկը Գյումրիում հաղթել է Սարդարապատին| Շնորհակալություն. Փյունիկի ամբողջ կազմը դաշտ է դուրս եկել Արտակ Օսեյանին նվիրված շապիկներով| Փյունիկը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար ունի| Հենրիխ Մխիթարյանը եվրագավաթների պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների շարքում 14-րդն է| 16 թիմ, ավելի քան 500 կմ և 4 մրցափուլ. Tour of Armenia միջազգային հեծանվավազքը կմեկնարկի սեպտեմբերի 10-ից|
Փյունիկը Գյումրիում հաղթել է Սարդարապատին
Այսօր 11:00

Փյունիկը Գյումրիում հաղթել է Սարդարապատին

Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Սարդարապատը» Գյումրիում ընդունել է «Փյունիկին»։ Երևանյան ակումբը գոլառատ խաղում հաղթել է 4։2 հաշվով։

Հյուրերից դուբլի հեղինակ է դարձել Իասոնաս Պիկիսը։ Մեկական գոլ էլ խփել են Դանիիլ Կուլիկովը և Սերգեյ Վակուլենկոն։ «Սարդարապատից» դիպուկ էին Համլետ Մինասյանն ու Միսակ Հակոբյանը։

3 միավոր վաստակելու շնորհիվ «Փյունիկը» մրցաշարային աղյուսակում բարձրացել է 2-րդ տեղ և 4 միավոր է հետ առաջատար «Նոայից»։ 

«Սարդարապատը» 10 միավորով 6-րդն է։ 

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 3
«Սարդարապատ» - «Փյունիկ»՝ 2։4
Գոլերը՝ 
Դանիիլ Կուլիկով 21, Համլետ Մինասյան 35, Իասոնաս Պիկիս 55, 70, Սերգեյ Վակուլենկո 81, Միսակ Հակոբյան 83

Նախորդ հոդվածը
Շնորհակալություն. Փյունիկի ամբողջ կազմը դաշտ է դուրս եկել Արտակ Օսեյանին նվիրված շապիկներով
Հաջորդ հոդվածը
Խաչանովը դուրս է եկել US Open-ի կիսաեզրափակիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։