Արարատ-Արմենիան ընդհատեց Նոայի անպարտելիության շարքը| Ըմբշամարտի ԱԱ․ Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ| Առնո Ավետիսյանը՝ Europe Junior Masters -ի բրոնզե մեդալակիր| Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն| Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր |
Արարատ-Արմենիան ընդհատեց Նոայի անպարտելիության շարքը
Այսօր 21:12

Արարատ-Արմենիան ընդհատեց Նոայի անպարտելիության շարքը

Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում ընդունել էր «Նոային» ու հաղթեց 2։1 հաշվով։

9-րդ րոպեին Սանդրո Լիման բացեց հանդիպման հաշիվ։ 22-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը կրկնապատկեց «Արարատ-Արմենիայի» առավելությունը։ «Նոայի» միակ գոլը հեղինակեց Մարկո Լազետիչը՝ 81-րդ րոպեին։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին Նաթանաել Սաինտինին հեռացվեց խաղադաշտից։ 

Այս հաղթանակի շնորհիվ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն ընդհատեց «Նոայի» անպարտելիության շարքը։

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 26 միավորով 2-րդ տեղում է։ «Նոան» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի ԱԱ․ Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։