BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Ավանդական կարատե․ Կայացել է Վիշապ ակումբի ամենամյա առաջնությունը
03 Ապրիլ 2025

Ավանդական կարատե․ Կայացել է Վիշապ ակումբի ամենամյա առաջնությունը

 Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կայացել է «Կենտրոն» ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի «Վիշապ» ակումբի ամենամյա միջակումբային նախընտրական 4-րդ առաջնությունը, որի նպատակն է սկսնակ մարզիկներին ոգևորելը, մրցումներին մասնակցելու փորձ ապահովելը, իսկ փորձառու մարզիկների շրջանում ընթացիկ տարվա ուժեղագույններին հայտնաբերելը՝ նրանց միջազգային և հանրապետական մրցումներին մասնակցելու իրավունք տալու համար:

Շուրջ 14 տարի գործող «Վիշապ» ակումբի 4-րդ առաջնության կազմակերպիչներն էին ակումբի մարզիչներ՝ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն Նարեկ Մովսիսյանը (սև գոտի, IVդան), Հայաստանի բազմակի չեմպիոն Դավիթ Մարտիրոսյանը (սև գոտի, III դան), Աշխարհի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Հովհաննես Հակոբյանը (սև գոտի, III դան):

Առաջնությունն անցավ լարված և թեժ պայքարում:   Հաղթողներն իրավունք ստացան մասնակցելու մայիսին Երևանում կայանալիք «Ararat cup» միջազգային առաջնությանը, որը կազմակերպում  է «Կենտրոն» ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիան:




Նախորդ հոդվածը
Հայաստանի գավաթ․ Կայացավ կիսաեզրափակիչի վիճակահանությունը
Հաջորդ հոդվածը
Շախմատի կանանց անհատական ԵԱ. Էլինա Դանիելյանը կես միավոր է զիջում առաջատարին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։