BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Հայաստանն այսօր 3 մասնակից ունի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
14 Ապրիլ 2025

Հայաստանն այսօր 3 մասնակից ունի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից, գրում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Ապրիլի 14-ին` Երևանի ժամանակով 17:00-ին, մրցահարթակ դուրս կգան A ենթախմբում հանդես եկող 55 կգ քաշային կանայք: Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելլա Յայլյանը:

Ժամը 20:00-ին` տղամարդկանց 61 կգ քաշում Հայաստանը կներկայացնի Գառնիկ Չոլակյանը:

Մեր մարզիկների ելույթները կցուցադրվեն Առաջին ալիքով:

Եվրոպայի առաջնությունն անցկացվում է ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում:

Հիշեցնենք՝  հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում.

Ապրիլի 14

17:00- 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյան

17:00- 55 կգ Իզաբելլա Յայլյան

20:00- 61 կգ Գառնիկ Չոլակյան

Ապրիլի 16

17:00- 73 կգ Գոռ Սահակյան

Ապրիլի 17

20:00- 81 կգ Ռաֆիկ Հարությունյան

Ապրիլի 18

17:00- 89 կգ Մնացական Աբրահամյան

20:00- 76 կգ Աննա Ամրոյան

20:00- 76 կգ Միլենա Խաչատրյան

Ապրիլի 19

17:00- 81 կգ Էմմա Պողոսյան

17:00- 81 կգ Մարգարիտա Առաքելյան

20:00-96 կգ Դավիթ Հովհաննիսյան

Ապրիլի 20

15:00- 102 կգ Արա Աղանյան

15:00- 102 կգ Պետրոս Պետրոսյան

18:00- 109 կգ Սիմոն Մարտիրոսյան

18:00- 109 կգ Գարիկ Կարապետյան

21:00- 87 կգ Տաթև Հակոբյան

21:00- 87 կգ Լիանա Գյուրջյան

Ապրիլի 21

14:00- +87 կգ Ջուլիետա Ավանեսյան

14:00- +87 կգ Մերի Թումասյան

17:00- +109 կգ Վարազդատ Լալայան



Նախորդ հոդվածը
Արթուր Ալեքսանյանն ու Արմեն Բաբալարյանը ստացել են Եվրոպայի լավագույնների մրցանակը
Հաջորդ հոդվածը
Մարմնամարզիկները Դոհայում կմասնակցեն աշխարհի գավաթի 5-րդ փուլին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։