BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
16 Ապրիլ 2025

Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի դուրս եկան 73 կգ քաշային տղամարդիկ։

Եվրոպայի գործող չեմպիոն Գոռ Սահակյանը, որը նախկինում հանդես էր գալիս 67 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։

Սահակյանը պոկում վարժությունում գրանցեց 153 կգ արդյունք, հրումում՝ 185 կգ արդյունք ու նվաճեց փոքր բրոնզե մեդալներ։ Երկամարտում Գոռը գրանցեց 338 կգ արդյունք՝ նվաճելով արծաթե մեդալ։ Եվրոպայի նորընծա փոխչեմպիոնի մոտեցումները՝ մեր տելեգրամյան ալիքում։

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց թուրք Յուսուֆ Գենչը՝ երկամարտի 348 կգ արդյունքով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ արծաթե մեդալի էր արժանացել Ալեքսանդրա Գրիգորյանը, բրոնզե մեդալի՝ Գառնիկ Չոլակյանը։

Վաղը ելույթ կունենա Ռաֆիկ Հարությունյանը՝ 81 կգ քաշային կարգում։ Մեկնարկը՝ 20։00-ին։

Նախորդ հոդվածը
Հայաստանի գավաթ․ Նոա-Վան․ Մեկնարկային կազմերը․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
4 հայ մարմնամարզիկ անցել է Աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլի եզրափակիչ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։