BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Էդուարդ Սպերցյանը հերթական գոլն է խփել Կրասնոդարի կազմում (տեսանյութ)
19 Ապրիլ 2025

Էդուարդ Սպերցյանը հերթական գոլն է խփել Կրասնոդարի կազմում (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Կրասնոդարը» ընդունել էր «Ախմատին»։

Տանտերերը հաղթեցին 3։1 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկված էր «Կրասնոդարի» մեկնարկային կազմում ու փոխարինվեց 93-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը, որը կրում էր ավագի թևկապը, դարձավ գոլի հեղինակ՝ 78-րդ րոպեին։ Այն կարող եք դիտել մեր տելեգրամյան ալիքում։ Ըստ SofaScore հեղինակավոր կայքի, Սպերցյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով 8,0 գնահատական։

Սա Սպերցյանի 8-րդ գոլն էր ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։ 

«Կրասնոդարը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 55 միավորով։ 2-րդ հորիզոնականում ընթացող «Զենիթը», որը 1 խաղ պակաս է անցկացրել «Կրասնոդարից» ունի 50 միավոր։

Նախորդ հոդվածը
Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածը
Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 6 ներկայացուցիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։