BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Գոլառատ խաղում Վանը զիջեց Արարատ-Արմենիային
20 Ապրիլ 2025

Գոլառատ խաղում Վանը զիջեց Արարատ-Արմենիային

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում ընդունել էր «Արարատ-Արմենիային»։

Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց Իզուչուկվու Օկոնկվոն։ 15-րդ րոպեին Մարիուս Նուբիսսին վերականգնեց հաշվի հավասարությունը։ 1-ին կեսի վերջնամասում Շիրայր Շաղոյանն առաջ մղեց «Արարատ-Արմենիային», բայց մի քանի րոպե անց Ջուլիան Բատիոնոն հաշիվը դարձրեց 2։2․

Երկրորդ կեսի մեկնարկից 3 րոպե անց Ժիրայր Շաղոյանը դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով «Արարատ-Արմենիային»։

Նշենք, որ «Վանի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը որակազրկված էր դեղին քարտերի պատճառով ու խաղին հետևում էր տրիբունաներից։

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 51 միավորով հավասարվում է «Ուրարտուին», որի հետ էլ կիսում է 2-3-րդ տեղերը։ «Վանը» 41 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը։

Նախորդ հոդվածը
Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանն ավարտեցին իրենց ելույթները ԵԱ-ում
Հաջորդ հոդվածը
Գարիկ Կարապետյանը Եվրոպայի չեմպիոն է, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։