BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանն ավարտեցին իրենց ելույթները ԵԱ-ում
20 Ապրիլ 2025

Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանն ավարտեցին իրենց ելույթները ԵԱ-ում

Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի դուրս եկան 102 կգ քաշային տղամարդիկ։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը։

Աղանյանը պոկեց 175կգ, հրեց՝ 205կգ ու երկամարտի 380 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը։ Պետրոսյանը պոկեց 165, հրեց 205 ու երկամարտի 370 կգով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Եվգենի Ցիխանցովը։ Բելառուս մարզիկը, որը անհատական չեզոք մարզիկների դրոշի ներքո էր հանդես գալիս, պոկեց 181 կգ, հրեց 218 կգ ու երկամարտի 399 կգ արդյունքով գրավեց 1-ին տեղը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչներից, արծաթե մեդալի էին արժանացել Ալեքսանդրա ԳրիգորյանըԳոռ ՍահակյանըՌաֆիկ ՀարությունյանըԱննա Ամրոյանը, բրոնզե մեդալի՝ Գառնիկ Չոլակյանը,  Դավիթ Հովհաննիսյանը։

Ժամը 18։00-ին պայքարի մեջ կմտնեն 109 կգ քաշային տղամարդիկ։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում են Սիմոն Մարտիրոսյանն ու Գարիկ Կարապետյանը։ Մեր ծանրորդների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Լուսանկարները՝ Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիայի։

Նախորդ հոդվածը
Վան-Արարատ-Արմենիա․ Մեկնարկային կազմերը․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Գոլառատ խաղում Վանը զիջեց Արարատ-Արմենիային

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։