BazaResidence
Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ| Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)|
Հայ շախմատիստների դիրքերը՝ ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում
03 Մայիս 2025

Հայ շախմատիստների դիրքերը՝ ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենն է (Նորվեգիա, 2837 վարկանիշ)։

Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2804), աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուն (Հնդկաստան, 2787), Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2782) և Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2776)։

Հայաստանի հավաքականի նախկին շախմատիստ, այժմ ԱՄՆ-ը հավաքականի անդամ Լևոն Արոնյանը 13-րդն է՝ 2747 վարկանիշով։

Հայ շախմատիստներից ամենաբարձր տեղում Շանթ Սարգսյանն է՝ 59-րդը 2666 վարկանիշով։ Սարգսյանից բացի լավագույն 100-ակում տեղ են գտել նաև Գաբրիել Սարգսյանը (89-րդ, 2641 վարկանիշ), Հրանտ Մելքումյանը (95-րդ, 2636 վարկանիշ), Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը (կիսում են 99-100-րդ տեղերը՝ 2635 վարկանիշով)։

Կանանց դասակարգման աղյուսակի առաջատարը չինացի Հոու Իֆանն է՝ 2633 վարկանիշով։ Լավագույն հարյուրի մեջ Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ։ Էլինա Դանելիյանը՝ 36-րդն է (2403 վարկանիշով), Լիլիթ Մկրտչյանը՝ 50-րդը (2396) վարկանիշով։

Նախորդ հոդվածը
Արման Ծառուկյանը հաղթեց Մախաչևի թիմակցին
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիա-Շիրակ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։